Կենդանակերպի այս նշաններին սպասվում են փոփոխություններ 2019 թվականին

Համաձայն կանխատեսումների` 2019 թվականը կլինի բավականին հանգիստ, սակայն դա չի նշանակում, որ մարդկանց կյանքը չի փոխվի:

Ջրի տարերք: Խեցգետին, Կարիճ, Ձուկ

Կենդանակերպի այս նշաններին հարկավոր է հասկանալ, թե որ ուղղությամբ պետք է շարժվել: 2019-ի առաջին շաբաթները կլինեն վառ ու հագեցած նրանց համար:

Ամբողջ տարին հիմնականում հանգիստ կլինի, սակայն երբեմն  այնպիսի դինամիկ  պահեր կլինեն, որ հարկավոր կլինի հիմնվել մտածված գործողությունների և զգուշավորության վրա: Կարևորը գործել ճիշտ ժամանակին՝ առանց շտապելու կամ հապաղելու:

Կրակի տարերք: Խոյ, Առյուծ, Աղեղնավոր 

Կենդանակերպի այս նշաններին սպասվում  են մեծ  փոփոխություններ սիրային հարցերում: Խոյերի ու Աղեղնավորների դեպքում դրանք հնարավոր է այդքան էլ դրական չլինեն, իսկ ահա առյուծների դեպքում հաջողությունը կժպտա՝ իր կեսի որոնումներում և հարաբերությունների ամրապնդման հարցում:  Խոյերին ու աղեղնավորներին աստղաբանները խորհուրդ են տալիս շարժվել սրտի թելադրանքով:

Ամբողջ տարին կենդանակերպի այս նշանների համար հագեցած կլինի ծանոթություններով, լի բարությամբ:  Սա հիանալի շրջան է ամուսնության, սիրո խոստովանության  և ռոմանտիկ հարաբերությունների համար:

Հողի տարերք: Ցուլ, Կույս, Այծեղջյուր 

Կենդանակերպի այս նշաններին սպասվում են մեծ փոփոխություններ: 2019-ը լի կլինի անկանխատեսելիությամբ և քաոսային, այդ պատճառով հարկավոր է համարձակ կերպով վստահել ինտուիցիային և շարժվել սրտի ձայնով:

Կույսերին կժպտա հաջողությունը ֆինանսական ոլորտում:

Այծեղջյուրի կյանքի փոփոխությունները կարևոր կլինեն, բայց չեն հանգեցնի նոր փոփոխությունների:

Նրանք արագ և երբեմն աննկատելի կլինեն:

Ինչ վերաբերում է Ցուլերին՝ նրանց կյանքում փոփոխությունները կլինեն անկանխատեսելի: Աստղաբանները խորհուրդ են տալիս թուլանալ և վայելել կյանքը:  Որքան շուտ որոշեն իրենց նպատակները, այնքան ավելի քիչ անսպասելի բաներ կհանդիպեն իրենց ճանապարհին:

Օդի տարերք: Երկվորյակ, Կշեռք, Ջրհոս

Կենդանակերպի այս նշաններին հարկավոր կլինի կանխավ որոշել տակտիկան և ապագայի պլանները: Դա հատկապես վերաբերում է ֆինանսական ոլորտին: Թեպետ բոլոր դեպքերում էլ խորհուրդ է տրվում բացառել ռիսկը՝ հատկապես նրանց, ովքեր գտնվում են հարաբերությունների մեջ:

Ջրհոսներին սպասվում են  հաճելի անակնկալեր՝ ֆինասական և աշխատանքային ոլորտներում: Նրանց կհաջողվի ձեռք բերել թանկարժեք բան ցածր գնով կամ կարիերայի աստիճաններով բարձրանալ վեր:

Կշեռքները նույնպես փոփոխությունները հանգստությամբ կընդունեն: Տարվա վերջում կենդանակերպի այս նշանը կստանա անհավանական մեծ կյանքի փորձ: Այն կլինի ծայրահեղ հագեցած տարի՝ լի հետաքրքիր փոփոխություններով բոլոր ոլորտներում:

Երկվորյակներին սպասվում է վառ էմոցիաներ, փոփոխություններ սիրո հարցում, և փոխհամաձայնության ձեռքբերում հարաբերություններում:  Նույնիսկ հնարավոր է հաշտվեն նրանց հետ, ում հետ նախկինում հարաբերությունները խզված են եղել:

https://fun-gate.ru

Like this post? Please share to your friends:
Monde des idées