Ինչ տեսաք առաջինը՝ երիտասա՞րդ, թե՞ ծեր կնոջ. Ինչի մասին է խոսում ձեր տեսածը

Կարծիք կա, որ այն ինչ կտեսնեք, կախված է ձեր տարիքից: Նույն նկարում դուք կարող եք տեսնել երիտասարդ կնոջ և ծերունու:

Այսպիսով, ի՞նչ եք տեսնում դուք.

Երիտասարդ կնոջ կրկնակզա՞կ, թե՞ ծեր կնոջ քիթ, կրկնակզակ ծեր կնո՞ջ, թե՞ աղջկա կուրծք:

Սրանցից ո՞րն առաջինն ընկավ ձեր աչքով: Ըստ ավստարալացի հոգեբանության երկու պրոֆեսորների հետազոտության՝ ձեր տեսած նկարը խոսում է ձեր տարիքի մասին:

Օպտիկական խաբկանք

Համաձայն տվյալ հետազոտության երիտասարդները տեսնում են առաջինը երիտասարդ կնոջ, իսկ ավելի ավագ սերնդի ներկայացուցիչները սկզբում տեսնում են ծեր կնոջ:

Այս հետազոտությանը մասնակցել է 393 մասնակից (242 տղամարդ, 151 կին)  18 տարեկանից մինչև  68 տարեկան. մասնակիցների միջին տարիքը կազմել է 32 տարեկանը:

Այս մարդկանց ցուցադրվել է նկարը և պահանջվել է մի քանի վայրկյանում նշել՝ ինչ են տեսել:

Այս հետազոտության նպատակն է եղել պարզելու՝ արդյոք սեփական տարիքն անդրադառնում է նախնական ընկալման և պատկերի ինտերպրետացիայի վրա՝ ենթագիտակցական մակարդակում:

fun-gate.ru

Like this post? Please share to your friends:
Monde des idées