Ինչպես խնամել յուղոտ մազերը, խորհուրդներ

Որոշ մասնագետներ խորհուրդ են տալիս յուղոտ մազեր ունեցող կանանց մազերը լվանալ 4-5 օրը մեկ անգամ: Սակայն ոչ միայն կարևոր է ուշադրություն դարձնել մազերի լվանալու հաճախականությունը, այլ նաև դրանք լվանալու ընթացակարգին:

Ջրի ջերմաստիճանը չպետք է գերազանցի 40-45° ցելսուսը: Բացի այդ, պետք է օգտագործել յուղոտ մազերի համար նախատեսված շամպուն: Մազերը լվանալուց հետո ցայեք մազերը եղինջից կամ եզան լեզվից պատրաստված թուրմով:

Վերցրեք այս խոտաբույսերից մեկ ճաշի գդալ և լցրեք 0,5 լ եռացող ջրի մեջ: Թողեք թրմի 30 րոպե, այնուհետև ցայեք մազերը:

Ի դեպ, խորհուրդ է տրվում հնարավորինս քիչ օգտվել վարսահարդարիչից:

https://armday.am

Like this post? Please share to your friends:
Monde des idées