Ինչո՞ւ են մարդիկ հետևում հորոսկոպներին` իմանալու, թե աստղերն ինչ են կանխագուշակում իրենց համար

– Ինչո՞ւ բազում մարդիկ, նույնիսկ Հայ եկեղեցու հավատացյալներ, հետևում են հորոսկոպներին` իմանալու, թե աստղերն ի՞նչ են կանխագուշակում իրենց համար:

– Այն ժամանակ, երբ սկիզբ էր առել աստղագուշակությունը, մարդը դասավորում էր իր կյանքը մոլորակների և աստղերի միջոցով՝ դրանց օժտելով մարդու կյանքի մեջ միջամտելու և ինչ-որ բան որոշելու հատուկ իշխանությամբ: Բայց հիմա գիտությունը շատ է զարգացել, իսկ աստղագուշակությունը մնում է նախկին տեսակետների վրա: Աստղագուշակությանը հավատացող մարդիկ ինչ-որ առումով անտեղյակ են քրիստոնեական գաղափարախոսությանը՝ մարդկային կամքի ազատության վերաբերյալ, և եթե Աստվածաշունչ ընթերցեին, չէին զբաղվի նման բաներով:

Աստղերը չեն, որ պիտի որոշեն ու թելադրեն մեր անելիքը կամ կյանքի ընթացքը, քանզի ստորադաս արարածներ են և մի օր պետք է կորչեն, իսկ մարդը հավիտյան կապրի՝ լինի դա Աստծու արքայության մեջ, թե՝ դժոխքի տանջանքներում (կախված նրանից, թե ինչ ընտրություն են արել): Եվ աստղերը չեն, որ պատասխանատու են մեր այս ընտրության համար: 

Օրհնությամբ՝ Տ. Ադամ քահանա Մակարյան

Հ.Գ. հորոսկպոների փոխարեն առաջարկում ենք հետևել «Օրվա խորհրդին» և «ճաշու ընթեցերցվածքներին»:

Like this post? Please share to your friends:
Monde des idées