Իմաստուն խորհուրդ

– Վարպետ, դու ինձ ասում էիր, որ, եթե ես ճանաչեմ ու հասկանամ ինքս ինձ, իմաստուն կդառնամ, բայց ինչպես դա անել:

– Նախ դու մարդկանց չպիտի թույլ տաս, որ իրավունք ունենան որոշել, թե դու ով ես:

– Այդ ինչպես, վարպետ:

– Մեկը կասի, որ դու վատն ես, դու նրան կհավատաս, ու տրամադրությունդ կընկնի: Մյուսը կասի, որ լավն ես, ու դու կուրախանաս: Քեզ գովում են կամ մեղադրում, հավատում են քեզ կամ դավաճանում:

Քանի դեռ նրանք իրավունք ունեն որոշել, թե ով ես դու, ինչպիսին ես դու, դու քեզ երբեք չես գտնի:

Խլիր նրանցից այդ իրավունքը… Եվ ինձնից` նույնպես:

Կյանքի պարզ 10 կանոններ

  1. Եթե խոստացել ես զանգել, զանգիր:
  2. Եթե ուշանում եք, հնար գտեք զգուշացնել այդ մասին:
  3. Մի ծիծաղեք ուրիշի երազանքների վրա:
  4. Մի վերադարձեք այն մարդկանց մոտ, ովքեր ձեզ դավաճանել են:
  5. Ծնողների հետ շատ ժամանակ անցկացրեք: Պահը, երբ նրանք չեն լինում, միշտ անսպասելի է գալիս:
  6. Համեստությունը քաղաքներ է նվաճում: Հաճախ օգտվեք դրանից:
  7. Կարողացեք ընդունել ձեր սխալները:
  8. Հրաժարվեք բողոքելու սովորությունից:
  9. Անգամ լուրջ վեճի դեպքում մարդկանց մինչև հոգու խորքը մի վիրավորեք: Դուք կհաշտվեք, բայց բառերը դեռ երկար կհիշվեն:
  10. Ճիշտն ասեք ու ստիպված չեք լինի ամեն բան հիշել:
Like this post? Please share to your friends:
Monde des idées