Ընդամենը մեկ բաղադրիչ առողջ, փարթամ ու փայլուն վարսեր ունենալու համար

Առողջ, փարթամ ու փայլուն վարսերը յուրաքանչյուրին են ինքնավստահություն ներշնչում, սակայն ժամանակակից մարդկանց կենսակերպը, բազմաթիվ սթրեսները, վատ սովորությունները, անառողջ սննդակարգն ու արտաքին միջավայրի անբարենպաստ պայմանները խիստ բացասաբար են անդրադառնում մազերի որակի վրա:

Ներկայում գոյություն ունեն մազերի խնամքի բազմաթիվ կոսմետիկ միջոցներ և արդյունավետ պրոցեդուրաներ, որոնք, սակայն, ոչ բոլորի գրպանին են հարմար: Նման դեպքերում հիանալի այլընտրանքային տարբերակ կարող են լինել բնական միջոցները, որոնք նույնքան արդյունավետ են, բայց շատ ավելի անվնաս:

Մազերի առողջությունը վերականգնելու, դրանց փայլ հաղորդելու և ամենատարբեր խնդիրներից ազատվելու ամենաարդյունավետ միջոցներից մեկը խնձորի քացախն է, որը կա յուրաքանչյուրի խոհանոցում:

Այս հիանալի բնական միջոցը մաքրում է մազերը ճարպից, չեզոքացնում է գլխամաշկի և մազերի pH-ը, ազատում է քորից ու գլխամաշկի թեփից, նպաստում է մազերի աճին և մաքրում է գլխամաշկը մահացած բջիջներից:

Խնձորի քացախով արդյունավետ բուժիչ միջոց պատրաստելու համար պարզապես հարկավոր է ավելացնել 2 ճաշի գդալ քացախը մի բաժակ ջրին և լավ խառնել: Տհաճ հոտից խուսափելու համար ցանկության դեպքում լուծույթին կարելի է նաև մի քանի կաթիլ որևէ եթերայուղ ավելացնել:

Ստացված լուծույթը լցնել ցողացիրի մեջ և օգտագործել ամեն անգամ վարսերը լվանալուց հետո: Այն հարկավոր է ցողել մաքուր մազերին, մի փոքր մերսել գլխամաշկը, թողնել 3 րոպե, այնուհետև պարզաջրել գլուխը մաքուր ջրով:

Այս հիանալի բնական միջոցը ոչ միայն շատ արդյունավետ է, այլև բացարձակապես անվնաս: Ի տարբերություն մազերի խնամքի կոսմետիկ միջոցների և ագրեսիվ պրոցեդուրաների, այն չի պարունակում վնասակար տարրեր, ուստի չի առաջացնում կողմնակի բարդություններ:

https://med.tert.am

Like this post? Please share to your friends:
Monde des idées