Եթե հանկարծ մի օր ձեր մտքով անցնի, որ ամեն ինչ ավարտված է կամ ձեզ կզգաք ընկճված՝ անպայման կարդացեք սա

Կան պահեր, երբ, կարծես, ձեռքերը թուլանում են, և ձեզ թվում է, որ կյանքը սարսափելի է ու անարդար:  Սակայն դրանք կյանքի ամենակարևոր պահերն են, որոնք պետք է հաղթահարել:

Երբ դուք բախվում եք դժվարությունների, դրանք ձեզ ավելի դիմացկուն և ուժեղ են դարձնում:

Եթե ձեզ համար այժմ ծանր ժամանակաշրջան է, ապա անպայման կարդացեք սա և մտապահեք:

1. Հետադարձ հայացք նետեք և տեսեք, թե որքան եք քայլել, և որքան է ձեզ մնացել: Եթե դուք շարժվում եք դեպի ձեր նպատակակետը, ապա անպայման պետք է հասնեք դրան:.

2. Մի՛ տխրեք, եթե մարդիկ ձեզ հիասթափեցրել են: Հիմա գոնե դուք գիտեք՝ ում վստահեք և ում՝ ոչ:

3. Մի՛ համեմատեք ձեզ ուրիշների հետ: Յուրաքանչյուրն ունի իր ճանապարհը:

4. Հիշեք, որ դուք ունեցել եք ծանր ժամանակներ, և դրանք ձեզ ավելի ուժեղ են դարձրել:

5. Արցունքները թուլության նշան չեն: Մի՛ շփոթեք տխրությունը թուլության հետ: Այն մեր դարմանն և օգնում է ազատվել ցավից:

6. Սխալները մեր կյանքի մի մասն են կազմում. դրանք մեզ դրդում են փոփոխությունների:  

7. 20 տարուց դուք հաստատ կփոշմանեք, որ ինչ-որ բան չեք արել: Այնպես որ, ժամանակ մի՛ կորցրեք երկմտելու վրա:

8. Կարևոր չէ, թե որտեղ եք, այլ կարևոր է, թե ում հետ եք: Եթե ձեր կողքին թանկ մարդիկ են, ապա ամեն ինչ հնարավոր է հաղթահարել:

9. Գնահատեք այն, ինչ ունեք: Դա ձեզ իրական երջանկություն կպարգևի:

10. Փոփոխությունները մեր կյանքի ստաբիլ մասն են կազմում և մենք այդ պահերը նույնպես պիտի ապրենք՝ ուզենք թե չուզենք:

Մենք վստահ ենք, որ դուք կհաղթահարեք, բոլոր դժվարությունները: Հիշեք, մթին միշտ հաջորդում է լույսը: Եվ ձեր ջանքերն ապարդյուն չեն լինի:

Խիզախեք, փորձեք, էքսպերիմենտներ արեք: Կենդանություն տվեք ձեր երազանքներին:

Ոչ ոքի մի լսեք, պարզապես ամեն օր ինքներդ ձեզ ասեք. «Ես կարող եմ, ամեն ինչ կստացվի».

Իսկ այսօր դուք ի՞նչ եք արել ձեր երազանքին հասնելու համար:  Հիշեք, փոքրիկ քայլերով մենք կհասնենք նրան, ինչին ձգտում ենք: Ամեն ինչ կախված է մեզնից: 

fun-gate.ru

Like this post? Please share to your friends:
Monde des idées