Գիտնականները պարզել են՝ ինչո՞ւ են խելացի մարդիկ նախընտրում մենակ մնալ

Հետազոտությունները ցույց են տալիս, որ խելացի մարդիկ նախընտրում են մենակ մնալ: Այս ամենի պատճառները գտնելու համար պետք է հիշել, թե ինչպես էին մեր նախնիները լուծում խնդիրները:

Դարեր առաջ մարդիկ միասին էին փորձում լուծել խնդիրները: «Մի գլուխը լավ է, երկուսը՝ ավելի լավ» ասացվածքը շատ լավ նկարագրում է իրավիճակը. շատ գլուխները շատ գաղափարներ էին նշանակում, իսկ համատեղ աշխատանքը միշտ էլ հեշտացնում էր գործը: Էվոլյուցիայի և տեխնոլոգիաների անընդհատ զարգացման արդյունքում՝ այս դարձվածքն այսօր արդիական չէ: Եթե Դուք որոշել եք ինչ-որ բան անել ու լիովին հավատում եք Ձեր ուժերին, ապա, անկասկած, կգտնեք նպատակին հասնելու ուղին: Դրական մտածողությունը (զուգորդված դրական գործելով) միշտ էլ կօգնի հասնել այն ամենին, ինչ ցանկանում եք: Իսկ բացասական մտքերը նոր բացասական մտքեր են ծնում:

Որոշ մարդկանց համար միայնակ լինելը, այսինքն՝ բացասական մտքերից ազատվելն ու դրական միջավայրում աշխատելը, նպատակին հասնելու լավագույն միջոցն է:

Խնդիրներ լուծելն ավելի հեշտ է դառնում

Էվոլյուցիայի արդյունքում զարգացել է ինքնուրույն որոշում կայացնելու մեր բնածին ունակությունը: Եթե նախկինում խմբով աշխատելը ձեռնտու էր, ապա հիմա խրախուսվում է խնդիրներն ինքնուրույն լուծելը: Կրթական համակարգը զարգացել է: Զարգանում են նաև տեխնոլոգիաները, և մենք ավելի շատ ռեսուրսներ ենք ձեռք բերում: Բայց այս ամենը չի նշանակում, որ ավելի բարդ խնդիրների լուծման համար պետք է ընկերներից օգնություն խնդրել: Սա պարզապես նշանակում է, որ միայնակ աշխատելիս մենք ավելի լավ ենք կենտրոնանում: Այսինքն՝ «Մի գլուխը լավ է, երկուսը՝ ավելի լավ» ասացվածքի փոխարեն՝ հիմա օգտագործում են «Որքան մարդ, այնքան խնդիր» արտահայտությունը, քանի որ շատ մարդիկ խառնաշփոթ են առաջացնում և դանդաղեցնում խնդրի լուծման գործընթացը:

Սոցիալականացումը/սոցիալիզացիան կարևոր է

Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ խելացի մարդիկ շատ հաճախ նախընտրում են մենակ մնալ, բայց հենց նույն ուսումնասիրությունները փաստում են, որ այդ մարդիկ ավելի հաճախ են շփման մեջ մտնում: Պարտադիր չէ ընկերների հետ ամենօրյա շփումը, ուղղակի այս մարդիկ ուսումնասիրում են շրջակա աշխարհը և նոր ու հետաքրքիր բաներ փնտրում: Այնուամենայնիվ, ընկերների հետ շփումը շատ կարևոր է: Եթե խոսքը վերաբերում է խնդիրներ լուծելուն, ապա որքան խելացի է մարդը, այնքան մեծ է ինքնուրույն հարցեր լուծելու ցանկությունը:

Բայց պետք է հիշել, որ խելացի լինելը թույլ չի տալիս Ձեզ ընդդիմանալ հասարակությանն ու խուսափել ընկերներից: Մարդկանց հետ շփումը օգնում է որոշ ժամանակով հեռու մնալ կյանքի լուրջ մարտահրավերներից: Շփումը նաև թույլ է տալիս հանգստանալ ու վայելել կյանքը՝ չմտածելով, որ անհրաժեշտ է որոշակի գրաֆիկով շարժվել:

Միայնակ ժամանակ անցկացնելը բնական է: Քանի որ այն օգնում է կենտրոնանալ Ձեր կյանքում ամենակարևոր բաների վրա: Պարզապես հիշեք, որ միայնակ մնալը չի նշանակում միայնակ լինել: Մարդ կարող է միայնակ լինել անգամ մարդաշատ սենյակում: Սովորեք սիրել ինքներդ Ձեզ և հարմարվել Ձեր էության հետ: Միայն այսպես կկարողանաք խաղաղ ու ներդաշնակ կյանք ունենալ:

Հրապարակման  պատրաստեց Անժելիկա Այվազյանը

https://168.am

Like this post? Please share to your friends:
Monde des idées