Երակների վարիկոզ լայմացումը բավական ցավոտ ու վտանգավոր հիվանդություն է, որը ոչ մի դեպքում չի կարելի անուշադրության մատնել: Առավել հաճախ այս հիվանդությունն ախտահարում է ոտքերի անոթները, ինչի հետևանքով ի հայտ են գալիս շատ տհաճ զգացողություններ:
Կան բազմաթիվ բժշկական պրոցեդուրաներ, որոնք կօգնեն ազատվել այս խնդրից, սակայն դրանք ոչ բոլորի գրպանին են հարմար և ոչ միշտ են բավականաչափ արդյունավետ լինում:
Սակայն, բարեբախտաբար, գոյություն ունեն նաև երակների վարիկոզ լայնացման դեմ պայքարի մի շարք բնական միջոցներ, որոնք և՛ արդյունավետ են, և՛ հասանելի, և՛ անվնաս:
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում մի բնական միջոց, որը կօգնի բուժել անոթներն ու ազատվել ցավից: Սակայն առավել լավ արդյունքի հասնելու համար հարկավոր է կարգավորել սննդակարգն ու պարբերաբար մարզվել: Հարկ է հիշել, որ սննդակարգը պետք է հարուստ լինի վիտամին C-ով և պարունակի հնարավորինս քիչ վնասակար ճարպեր:
Անհրաժեշտ բաղադրիչներն են.
· 3 ճաշի գդալ հալվե վերայի գել (միայն գելը),
· ½ բաժակ խնձորի քացախ,
· 1 հատ ոչ մեծ գազար (քերիչով մանրացրած):
Պատրաստման ու օգտագործման եղանակը.
Դեղամիջոցը պատրաստելու համար պարզապես հարկավոր է բոլոր բաղադրիչները լցնել կոտորակիչի մեջ և լավ խառնել մինչև ստացվի համասեռ զանգված:
Երբ խառնուրդը պատրաստ լինի, այն հարկավոր է մի փոքր տաքացնել, այնուհետև քսել ախտահարված հատվածներին: Թողնել դեղամիջոցը 20-30 րոպե, այնուհետև մաքրել այն: Ցանկության դեպքում կարելի ոտքերը փաթաթել էլաստիկ բինտով և 5 րոպե պահել բարձր դիրքով:Այս պրոցեդուրան շաբաթական 3 անգամ կրկնելու դեպքում դրական արդյունքն ակնհայտ կլինի ընդամենը մեկ ամիս անց: