Ահա, թե ինչ է սպասվում կենդանակերպի նշաններին մինչև մարտ ամսվա վերջ

Ահա թե ինչ է սպասվում կենդանակերպի նշաններին այս գեղեցիկ եղանակին։

Խոյ: Կարող եք սիրահարվել նրան, ում արտաքինը կամ այլ հատկանիշները նախկինում ձեզ միայն զվարճացնում էին: Բացառված չէ, որ հանկարծ այդ մարդու մեջ բացահայտեք այն, ինչը ձեր սրտով կլինի: Բարենպաստ օրեր՝ 13, 14: Անբարենպաստ օրեր՝ 1, 2, 8, 15, 16, 23, 29, 30

Ցուլ: Այս ամիս ձեզ հետ սիրավեպ սկսել ցանկացողների քանակն անսահման է լինելու: Եթե չեք սպասում ձեր իդեալական երկրորդ կեսին, ապա հիանալի ժամանակ կանցկացնեք` մոտ թողնելով ձեզնով հիացողներից մեկին: Իսկ եթե արդեն իսկ սիրած էակ ունեք, ապա հավանաբար խնդիրներ կունենաք նրա հարազատների հետ: Բարենպաստ օրեր՝ 4, 15, 16, 18: Անբարենպաստ օրեր՝ 5, 19, 26

Երկվորյակ: Ֆլիրտ, ֆլիրտ և կրկին ֆլիրտ, այն էլ՝ բացարձակ անմեղ և միայն տրամադրությունը բարձրացնելու համար: Բայց կա վտանգ, որ սիրախաղն արդյունքում վերածվի շատ լուրջ հարաբերության: Եթե նման պլաններ չունեք, զգուշացեք: Բարենպաստ օրեր՝ 18, 19: Անբարենպաստ օրեր՝ 7, 14, 21, 28

Խեցգետին: Երկու երկրպագուն շա՞տ է, թե՞ քիչ: Ձեզ հերիք է․ չէ՞ որ նրանք այնքան ակտիվորեն են պայքարելու ձեր ուշադրության համար, որ անգամ կհասցնեն ձանձրացնել: Եվ դա՝ չնայած նրան, որ նրանցից մեկի հետ ձեզ բացառապես վիրտուալ շփում է կապելու: Բարենպաստ օրեր՝ 4, 14, 18, 20, 21, 22, 28: Անբարենպաստ օրեր՝ 9, 19, 23

Առյուծ: Պետք չէ խաղալ մյուսների զգացմունքների հետ, թե չէ այն մեկը, ում անընդհատ մոտ եք թողնում, հետո լրջորեն կզբաղվի ձեզնով, և շատ հավանական կլինի, որ չեք էլ գիտակցի, թե ինչպես ամուսնացաք: Բարենպաստ օրեր՝ 24: Անբարենպաստ օրեր՝ 2, 16, 23, 30

Կույս: Աստղերը ձեզ համար այս ամիս հուշում են սիրավեպ ամուսնացած մեկի հետ: Եթե խիստ բարոյական արժեքների տեր մարդ եք, ապա կկարողանաք չտարվել և չկործանել ուրիշի ընտանիքը: Բարենպաստ օրեր՝ 6, 20, 26, 27: Անբարենպաստ օրեր՝ 7, 8, 14, 21, 22, 28, 29

Կշեռք: Աստղերը ձեզ համար հետաքրքիր ու կրքոտ սիրավեպ են հուշում, որը, ցավոք, այդքան էլ երկար չի տևի, ինչը ձեզ այդքան էլ չի մտահոգի: Բարենպաստ օրեր՝ 1, 2, 8, 9, 15, 16, 28, 29, 30: Անբարենպաստ օրեր՝ 3, 5, 10, 17, 19, 26

Կարիճ: Սիրային ֆրոնտում պատահական կապեր ու խորը կապվածության բացակայություն է: Բայց կա նաև սիրո հավանականություն. ձեզ հավանող մարդկանցից մեկը նպատակ կդնի ամեն գնով նվաճել ձեզ: Բարենպաստ օրեր՝ 2, 5, 30: Անբարենպաստ օրեր՝ 1, 15, 18, 22, 25, 29

Աղեղնավոր: Աստղերը ձեզ անհավանական գեղեցիկ փոխադարձ սեր են հուշում: Չի բացառվում, որ այն կլինի առաջին հայացքից: Բայց սիրավեպի սկզբին կհանդիպեք որոշ խնդիրների, պետք չի հուսահատվել. այն, ինչ դժվար է տրվում, ավելի շատ է գնահատվում: Բարենպաստ օրեր՝ 4, 5, 21, 28: Անբարենպաստ օրեր՝ 13, 16

Այծեղջյուր: Ճակատագիրը ձեզ երջանիկ լինելու շանս է տալիս: Միայն թե եթե տարված եք կարիերայով, ապա հեշտորեն կմերժեք այդ պարգևն ու կնախընտրեք տարվել զգացմունքներով: Իհարկե, նպատակասլաց լինելը լավ բան է, բայց ոչ սեփական երջանկության հաշվին: Բարենպաստ օրեր՝ 5, 8: Անբարենպաստ օրեր՝ 4, 11, 18, 21, 25

Ջրհոս: Աստղերը ձեզ ոչ ադեկվատ երկրպագու կնվիրեն: Ամենայն հավանականությամբ, նա ամեն գնով կցանկանա գրավել ձեր ուշադրությունը, ուստի կսկսի անել դա հրապարակայնորեն: Մի խոսքով` ձեզ լավ շոուներ են սպասվում: Բարենպաստ օրեր՝ 2, 9, 13, 16, 20, 27, 30: Անբարենպաստ օրեր՝ 3, 10, 17

Ձկներ: Սիրային ֆրոնտում թեժ է լինելու: Աստղերը ձեզ խելահեղ սեր են խոստանում, ինչը կստիպի մոռանալ ամեն ինչ: Զգացմունքները կխլացնեն ձեր գիտակցությունը: Բարենպաստ օրեր՝ 7, 11, 12, 14, 21, 22, 28: Անբարենպաստ օրեր՝ 13, 20, 27

Աղբյուր

Like this post? Please share to your friends:
Monde des idées