37 տարեկանում նա կաթվածահար եղավ, ամուսինը հեռացավ և ցանկանում էր երեխաներին էլ իր հետ տանել, սակայն նա թույլ չտվեց ինքն իրեն թուլանալ

EnterTrain-ը այսօր ներկայացնում է Ռիոնա Քելիի պատմությունը, որը 37 տարեկանում կաթվածահար վիճակում հայտնվեց։ Բժիշկներն ասացին, որ նա այլևս երբեք չի կարողանա քայլել։ Դրա պատճառով նրանից հեռացավ ամուսինը։ Նա ցանկանում էր ստանալ նաև երեխաների նկատմամբ խնամակալության իրավունքը։

Ռիոնան չէր ուզում բաժանվել իր երեխաներից, այդ պատճառով էլ որոշեց ցանկացած գնով սկսել նորից քայլել։ Նրան հաջողվեց ութ շաբաթվա ընթացքում կրկին ոտքի կանգնել և հիմա նա կարողանում է առանց որևէ մեկի օգնության քայլել։

Նրա խոսքերով՝ ամենադժվարը ոչ թե կաթվածին, այլ ամուսնու դավաճանությանը դիմանալն էր, որի հետ ապրել էր 14 տարի։

Այն բանից հետո, երբ Քելին որոշեց պայքարել կաթվածի դեմ, հասկացավ, որ դժվար է դա միայնակ անելը։

Նա ֆեյսբուքում հայտարարություն գրեց, որ անձնական մարզիչ է փնտրում, որը կօգնի իրեն պայքարել կաթվածի դեմ։

Նրա հայտարարությանը արձագանքեց ամերիկյան ֆուտբոլի նախկին պրոֆեսիոնալ խաղացող Քիթ Մեյսոնը։ Հենց նրա օգնությամբ էլ աղջիկը կրկին սկսեց քայլել։

Այս ամենից հետո էլ զույգը շարունակեց հարաբերությունները։ Քելին և Քիթը արդեն մի տարի է ինչ միասին են ապրում։ Կնոջը հաջողվեց ստանալ երեխաների նկատմամբ խնամակալության իրավունքը։

«Քիթն ամենալավ բանն էր, որ պատահել է իմ կյանքում։ Նա օգնեց ինձ ոտքի կանգնել, իսկ երեխաների խելքը նրա համար գնում է»,– ասում է երջանիկ Քելին։

Նյութը հրապարակման պատրաստեց EnterTrain-ը

Like this post? Please share to your friends:
Le Monde Animal