Ովքեր են նախանձ մարդիկ. Ահա թե ինչ են ցույց տվել գիտնականների հետազոտությունները

Գիտնականները նախանձը համարում են էվոլյուցիայի արդյունք: Այս զգացողությունը մեր նախնիներին օգնել է գոյատևել` նրանց դարձնելով սոցիալական էակներ: Խանդը բնական հուզական ռեակցիա է, որը նպաստում է ինքնակատարելագործմանը, սակայն կարող է մեծապես փչացնել տրամադրությունը, ընկճախտ առաջացնել կամ մղել ագրեսիվ գործողությունների:

Ում և ինչու են նախանձում մարդիկ, գրում է ՌԻԱ Նովոստին:

Գիտնականները պարզել են, որ երջանկությունը, հարստությունը չափազանց վերացական կատեգորիաներ են նախանձ առաջացնելու համար: Մեր գլխում կա որոշակի համակարգ, որով մենք գնահատում ենք շրջապատող մարդկանց:

Ելնելով անհատական փորձից՝ միայն խիստ կոնկրետ գործոնները կարող են ստիպել ուժեղ զգացմունքներ ունենալ: Կարճ ասած` ում և ինչի համար նախանձելը կանխորոշված է էվոլյուցիոն պատճառներով:

Ամենանախանձ կատեգորիան երիտասարդներն են: Ամենից հաճախ այս զգացմունքն ուղղված է լինում նույն սեռի հասակակիցներին: Ավելին` նախանձի առարկա սովորաբար դառնում է մոտ ընկերը կամ բարեկամը: Տարիքի հետ այս զգացողության սրությունը թուլանում է:

Աղբյուր

Like this post? Please share to your friends:
Le Monde Animal