Յոգա սկսնակների համար. պարզ վարժություններ մեջքի ու պարանոցի ցավերից ազատվելու համար

Այս վարժությունները հիանալի միջոց են մեջքի և պարանոցի մշտական սուր ցավերից, անքնությունից ու արյան ճնշման տատանումներից ազատվելու համար: Վարժությունների այս համակարգը բաղկացած է յոգայի՝ սկսնակների համար նախատեսված ամենապարզ դիրքերից, որոնք կօգնեն զգալիորեն վերականգնել առողջական վիճակը:

Արդեն երրորդ պարապմունքից հետո մարմինը դառնում է ավելի ենթարկվող, մկաններն ամրանում են, միտքը պայծառանում, բարելավվում է քնի որակը, օրգանիզմը սկսում է ավելի լավ վերականգնվել քնի ժամանակ, իսկ մեջքի ու պարանոցի հատվածի ցանկացած ցավ՝ անհետանում:

Յոգա սկսնակների համար

1. Դիրք լիցքաթափվելու համար

йога

Անհրաժեշտ է նստել, ոտքերը խաչել և փորձել զգալ, թե ինչպես է հանգստանում ու երկարում ողնաշարը: Կարելի է մի փոքր ձգվել՝ հենվելով խաչված ոտքերին: Այս դիրքում պետք է մնալ մի քանի րոպե՝ հնարավորինս խորը և հանգիստ շնչելով: Սա կօգնի տրամադրվել արդյունավետ մարզանքին և կիջեցնի սթրեսի մակարդակը:

2. Թեքվել առաջ

йога фото

Նստել՝ ոտքերն առջևում ուղղելով: Դանդաղ ձգվել առաջ և հպվել ոտնաթաթերի մատներին: Ձգվել անհրաժեշտ է արտաշնչելու պահին, քանի որ այդ ժամանակ ոտքերի մկաններն ավելի ենթարկվող են և կարելի է հնարավորինս մարզել դրանք: Կրկնել վարժությունը 5 անգամ:

3. Երեխայի դիրք

йога для начинающих

Անհրաժեշտ է ծնկի իջնել՝ ծնկները բացելով ոտքերի լայնությամբ և ձեռքերը մարմնի ետևում պահած: Դանդաղ թեքվել առաջ, գլուխն ամբողջությամբ իջեցնել, շնչել խորը և հանգիստ՝ փորձելով զգալ, թե ինչպես է հանգստանում մեջքը: Այս դիրքում անհրաժեշտ է մնալ 3-4 րոպե (դադարներով):

4. Պտտումներ

йога в домашних условиях

Աջ ձեռքը դնել ձախ ծնկին, իսկ ձախ ձեռքը անշարժ դնել մարմնի ետևում: Դանդաղ պտտվել դեպի ձախ՝ գլուխը մարմնի հետ թեքելով:Հնարավորինս խորը շնչել և վերադառնալ սկզբնական դիրք: Անհրաժեշտ է զգալ, թե ինչպես են ձգվում որովայնի և ազդրերի մկանները: Կրկնել վարժությունը հակառակ ուղղությամբ:

5. Աստվածուհու դիրք

йога фото

Պառկել մեջքի վրա, ծնկները ծալել, իսկ ոտնաթաթերը միացնել: Ձեռքերը ազատ դնել հատակին, հանգիստ շնչել՝ ձգելով ազդրերի ներքին մկանները: Մնալ այս դիրքում 1-2 րոպե (2 րոպեն բավական է):

https://med.tert.am

Like this post? Please share to your friends:
Le Monde Animal