Մահաթմա Գանդիի կյանքի 20 սկզբունքները, որոնք արժի իմանալ:

Սկզբում քեզ անտեսում են, հետո ծիծաղում են քեզ վրա, հետո պայքարում քո դեմ, իսկ հետո դու հաղթում ես:
- «Ակն ընդ ական» սկզունքը ամբողջ աշխարհին դարձնում է կույր:
- Ներելու ունակությունը ուժեղներին է բնորոշ. Թույլերը երբեք չեն կարողանում:
- Ազատությունը ոչինչ չարժե, եթե այն իր մեջ չի ներառում սխալվելու ազատություն:
- Սեփական փորձի մեկ գրամը ավելի թանկ է, քան ուրիշի մեկ տոննան:
Երջանկությունն այն է, երբ որ դուք խոսում եք, մտածում եք և անում ներդաշնակորեն:
- Ինձ համար միշտ գաղտնիք է եղել. ինչպես են մարդիկ կարողանում հարգել իրենց՝ ստորացնելով իրենց պես այլ մարդկանց:
- Գտիր նպատաակ, ռեսուրսները կգտնվեն:
- Ապրելու միակ միջոցը ուրիշներին կյանք պարգևելն է:
Ես ուշադրություն եմ դարձնում մարդկանց միայն լավ կողմերին: Ես ինքս անմեղ չեմ և ինձ իրավունք չեմ վերապահում ուշադրությունս սևեռել ուրիշների սխալների վրա:
- Այնքան էլ իմաստուն բան չէ համոզված լինելը սեփական իմաստնության մեջ: Անհրաժեշտ է հիշել, որ ուժեղագույնը կարող է թուլություն դրսևորել, իսկ իմաստնագույնը՝ սխալվել:
- Խղճի հարցերը չեն որոշվում ձայների մեծամասնությամբ:
Հաղթահարեք ատելությունը սիրով, սուտը՝ ճշմարտությամբ, բռնությունը՝ համբերությամբ:
- Եթե մի բան հնարավոր է մեկ մարդու համար, ապա հնարավոր է բոլորի համար:
- Առանց իմ համաձայնության ոչ ոք չի կարող ինձ վնասել:
- Աստված սեր է. դա է միակ ճշմարտությունը, որ ես ընդունում եմ: Սերը հավասարազոր է Աստծուն:

Ինչ տարբերություն մեռածների, որբերի և անտունների համար՝ ինչի համար են տեղի ունենում ավերածությունները՝ հանուն բռնապետությա՞ն, թե՞ հանուն լուսավոր ժողովրդավարության և լիբերալիզմի:
- Մարդը իր սեփական մտքերի արդյունքն է: Այն, ինչի մասին նա մտածում է, դա էլ հենց դառնում է:
- Ճշմարիտ գեղեցկությունը մարդու սրտի մաքրության մեջ է:
Եթե ցանկանում ես, որ աշխարհը փոխվի, ապա ինքդ դարձիր այդ փոփոխությունը:
Աղբյուր՝ Հայինֆո