Կենդանակերպի այս երեք նշանները «շապիկով են ծնվել», նրանք ողջ կյանքում գտնվում են պահապան հրեշտակի հովանավորության ներքո

Վերին ուժերի հովանավորությունը տարբեր կերպ են զգում: Մեր պահապան հրեշտակները մշտապես պահպնում են մեզ, դասեր են տալիս, հայտնում են մեր սխալների մասին, բացատրում են, թե ինչու է պետք հենց այդպես վարվել և ոչ թե այլ կերպ: Սակայն մեզանից ոչ բոլորն են կարողանում վերծանել այդ հաղորդագրությունները:

Կենդանակերպի այս երեք նշանները ողջ կյանքում գտնվում են պահապան- հրեշտակների հովանավորության ներքո: Նրանց համար են ասում «ծնվել են շապիկով»:

Երկվորյակներ

Երկվորյակների կյանքում տեղի ունեցող կարևոր և պատասխանատու իրավիճակները երջանիկ դիպվածներ են: Նրանք մշտապես հանդիպում են իրենց համար կարևոր մարդկանց, ստանում են անհրաժեշտ գիտելիքները, ստանում են օգտակար տեղեկություններ: Այս ամենը հրեշտակների ձեռքի գործն է: Հրեշտակների այդ հովանավորությունը Երկվորյակներին դարձնում է անխոցելի:

Կույս

Այս նշանի ներկայացուցիչները կարծում են, որ բոլոր հաջողությունները և նվաճումները իրենց իսկ ախատանքի արդյունքն է, սակայն Կույսերի բոլոր որոշումները թելադրված են վերևից, Կույսերը հրաշալիորեն զգում են վտանգը և խուսափում են դրանից, հայտնվում են անհրաժեշտ պահին անհրաժեշտ վայրում: Կույսերին հատուկ խորաթափանցությունը, պարզ միտքը, համբերատարությունը, դիտողականությունը ավելի են ուժեղանում երկնային պահապանների օգնությամբ:

Աղեղնավոր

Հեշտությամբ ստանալով ցանկալին, Աղեղնավորը չի վախենում կրկին ու կրկին երազել, քանի որ նրա երազանքները իրականանում են: Հաջողությունը, որը ուղեցոկւմ է այս նշանի ներկայացուցիչներին, տարածվում է նաև նրանց շրջապատողների վրա: Ինքն էլ դա չնկատելով Աղեղնավորն իր ծանոթներին ու մտերիմներին դնում է ճիշտ ուղու վրա: Աղեղնավորներն անդադար գործում են, օգնում են ում կարող են և ինչով կարող են: Այդ ուժը նրանք ստանում են հրեշտակներից և նրանք դա չեն հերքում:

Նյութը հրապարակման պատրաստեց՝ Goodinfoն

Like this post? Please share to your friends:
Le Monde Animal