Ինչպես է ի հայտ եկել ատամնաբուժությունը. հետաքրքիր փաստեր

14-րդ դարում Չինաստանում հայտնվեցին ատամի առաջին խոզանակները։ Դրանք պատրաստված էին կենդանիների մորթիների կոշտ մասերից։ Իսկ ահա այն ատամի խոզանակները, որոնց այսօր ծանոթ ենք մենք, հայտնվել են Անգլիայում 1870 թ.։ Խոզանակները սկսեցին արհեստական մազիկներից պատրաստվել 1938-ից սկսած։ Հայտնագործությունը պատկանում է ամերիկացիներին. հենց նրանք ենք մորթին փոխարինել նեյլոնով։

Հին Եգիպտոսում գիտեին՝ ինչպես պլոմբել ատամները։ Նրանք անգամ կարողանում էին բացակայող ատամը փոխարինել արհեստական ատամով, որը հարևան ատամներին էին ամրացնում ոսկե մետաղալարով։

Հին էտրուսկներն առաջին բժիշկ-ատամնաբույժներն էին։ Նոր ատամները նրանք վարպետորեն ստանում էին կենդանիների ատամներից։ Նման պրոթեզներ պատրաստում էին մ.թ.ա. 7-րդ դարում։ Այսպիսի ատամները հրաշալիորեն մանրացնում էին կոշտ սնունդը։

Առաջին կինը, որն ատամնաբույժի դիպլոմ էր ստացել, ԱՄՆ բնակչուհի Լյուսի Թեյլորն էր։ Այդ իրադարձությունը տեղի է ունեցել 1867 թ.։ Նույն տարում Ռիգ անունով ատամնաբույժն ատամնաբուժության պատմության մեջ առաջին կուրտաժն է ստեղծել։

Հին Ճապոնիայի ատամնաբույժները մերկ ձեռքերով էին հեռացնում ատամները։ Դրանից առաջ ընդունված էր հեռացնել ատամները փայտե դուրերով և մուրճերով։

Ատամի մածուկ առաջին անգամ օգտագործել են Հին Եգիպտոսում։ Այն պատրաստում էին ձվի կճեպից, մանրացված պեմզայից, զմուռսից և ցուլի այրված ներքին օրգանների մոխրից։ Շնորհիվ նման խառնուրդի՝ Հին Եգիպտոսի աղջիկները ձյունաճերմակ ժպիտներ ունեին։

Ջոն Գրինվուդը Ջորջ Վաշինգթոնի ատամնաբույժն էր, և նա է 1790 թ. հայտնագործել ստոմատոլոգիական բորը։ Ատամնաբույժը նախագահի համար չորս փոխարինող պրոթեզ-ատամնաշար է պատրաստել։

1870 թ. մաստակն առաջին անգամ համ ձեռք բերեց։ Այդ ժամանակ ամենահայտնի արտադրողը Թոմաս Ադամսն էր։ Համեղ մաստակը վաճառքի էր հանվել «Black Jack» անունով։

https://blognews.am

Like this post? Please share to your friends:
Le Monde Animal