«Եթե երեխային շատ եք քննադատում, նա սկսում է դատապարտել». Անգին խորհուրդներ Մոնտեսսորիից, որ պետք է իմանան բոլոր ծնողներն ու մանկավարժները

Ընդամենը 4 ուսուցիչներ կարողացան ամբողջությամբ փոփոխել 20-րդ դարի կրթական համակարգը: Այդ ուսուցիչներից մեկն իտալացի Մարիա Մոնտեսորին էր:

Մարիա Մոնտեսորին իր երկրում առաջին կինն էր, ով ստացավ դոկտորի կոչում: Իր ողջ կյանքը Մոնտեսորին անցկացրել է երեխաների հետ՝ մշակելով նրանց հետ աշխատելու յուրօրինակ ու տարբերվող մեթոդներ: Մոնտեսորին նաև թողել է նոթեր, որտեղ խորհուրդներ է տալիս ծնողներին: Այս խորհուրդները կօգնեն ներդաշնակ հարաբերություններ ստեղծել երեխաների հետ:

Госпрограмма Семейный автомобильБез первого взноса. Одобрение по 2м документам. КАСКО в подарок. Оставь заявку.Без первого взноса. Одобрение по 2м документам. КАСКО в подарок. Оставь заявку.pioner-motors.ruСаратовОнлайн заявкаТрейд-инНовые автомобилиОтзывыПерейтиЯндекс.ДиректСодействие в подборе финансовых услуг/организацийСодействие в подборе финансовых услуг/организаций

Եթե դուք տարին մեկ անգամ ընթերցեք այս ցուցակը, ապա երեխայի հետ հարաբերությունները կբարձրանան նոր մակարդակի: Ձեր երեխան կլինի ավելի զարգացած և նպատակասլաց:

1. Երեխան սովորում է այն, ինչ իրեն շրջապատում է:

2. Եթե երեխային շատ եք քննադատում, նա սկսում է դատապարտել:

3. Եթե երեխային շատ գովեք, նա կսովորի գնահատել:

4. Եթե երեխայի մեջ սերմանում են ատելություն, նա սովորում է կռվել: 5. Եթե երեխայի հետ արդար լինեք, նա սովորում է արդարությանը:

6. Եթե երեխային հաճախ ծաղրեք, նա կդառնա ամաչկոտ: 7. Եթե երեխան իրեն ապահով է զգում, նա սովորում է հավատալ:

8. Երբ երեխային շատ են խայտառակում, նա միշտ իրեն մեղավոր է զգում: 9. Երբ հավանության են արժանացնում երեխայի բոլոր արարքները, նա չափից դուրս ինքնասիրահարված է դառնում:

10. Եթե երեխայի հանդեպ ներողամիտ եք լինում, նա սովորում է լինել համբերատար:

11. Երեխային հաճախ քաջալերելու դեպքում նա սովորում է լինել ավելի ինքնավստահ:

12. Եթե երեխան ապրում է ընկերական միջավայրում և իրեն կարևոր է զգում, նա այս աշխարհում միշտ սեր է գտնում:

13. Մի խոսեք վատը երեխայի մասին ո՛չ իր ներկայությամբ, ո՛չ էլ նրանից առանձին:

14. Լավը սերմանեք երեխայի մեջ և մտածեք միայն լավի մասին: Այդ ժամանակ վատ բաների համար ժամանակ անգամ չի մնա:

15. Միշտ լսեք և պատասխանեք երեխային, երբ նա դիմում է ձեզ:

16. Հարգեք երեխային, երբ նա սխալ է անում և պատրաստ է կամ հիմա, կամ ավելի ուշ ուղղել իր սխալը:

17. Միշտ պատրաստ եղեք օգնել երեխային, ով գտնվում է փնտրտուքների մեջ:

18. Երեխայի հետ շփվելիս եղեք որքան հնարավոր է դրական: Առաջարկեք նրան լավագույնը, ինչ կա աշխարհում:

Անահիտ Արզումանյանի հոգեբանական կենտրոն ֆեյսբուքյան էջից

Like this post? Please share to your friends:
Le Monde Animal