Դու արժանի չես այն տղամարդուն, ում հետ քեզ միայնակ ես զգում

Միայն բարձը գիտի ճշմարտությունն այն մասին, թե ինչ է կատարվում քո ներսում։ Եվ անցած գիշեր քո արցունքները կրկին թրջել են այն։ Առաջ դու քեզ սիրված ու առանձնահատուկ էիր զգում նրա կողքին։ Իսկ հանկարծ դու սկսեցիր նրա ատելությունը զգալ։ Եվ դա շարունակվում է։ Այդ ցավը չի անցնում։ Օրեցօր նա դանդաղ սպանում է քո մեջ դեռևս մնացած երջանկության մնացորդները։ Այն փոթորկում է հոգիդ ու քայքայում քեզ։

Դու արժանի չես դրան։ Դու արժանի չես զինվոր լինել նրա խաղում։ Նրա հետ մնալը նույնն է թե՝ շարունակել քայլել անվերջանալի լաբիրինթոսի միջով։ Իսկ դու արժանի ես նրան, ով կողքիդ կլինի դժվարին պահին, ով քեզ կօգնի դուրս գալ դրանից, այլ ոչ թե կվերադարձնի ու քո ցավի հետ քեզ միայնակ կթողնի։

Դու արժանի չես նրա անհասկանալի զգացմունքներին։ Դու արժանի չես քեզ շփոթեցնող սիրուն։

Դու արժանի ես քո ընտրյալի մեջ հույս տեսնել։ Դու արժանի չես այն պատասխանին, որը նա չի կարող տալ՝ քո աչքերի մեջ նայելով։ Դու արժանի չես նրա անվերջանալի ստին։ Դու նրան ես արժանի, ով քեզ հետ ճիշտ կվարվի։

Դու արժանի չես նրա պահեստային պլանը լինել։ Դու արժանի ես առաջինը լինել ու միակը։

Դու արժանի չես այն մարդուն, ով պարզապես քեզ ներառում է իր ցանկի մեջ։ Դու տարբերակ չես։

Դու արժանի չես այն տղամարդուն, ով թողնում է քեզ դժվարին պահերին ու վերադառնում այն ժամանակ, երբ իրեն է հարմար։ Դու արժանի ես սիրո, որ միշտ կողքիդ է։ Դու չպետք է թույլ տաս նրան, որ նա հենց այդպես թողնի քեզ։ Դու շատ ավելի բարձր ես դրանից։

Դու արժանի չես նրա՝ կանչով աղջիկը լինել։ Դու արժանի չես լինել հանգստյան օրերի կամ արձակուրդի համար նրա տարբերակը։ Դու արժանի ես նրանը լինել ամեն օր։

Դու արժանի ես նրան, ով քո տունը կլինի։ Դու պետք է սիրված լինես ճիշտ մարդու կողմից, նրա կողմից, ով կուրախանա քեզ հետ անցկացրած յուրաքանչյուր վայրկյանի համար։

Դու արժանի չես, որ քեզ ընդունեն սովորականի պես, որպես ինքնին ենթադրվող մի բան։

Դու արժանի ես սիրո, որը գնահատում է քեզ, որի համար արժե պայքարել։

Դու արժանի ես տղամարդու, ով հոգ կտանի քո մասին, պատրաստ կլինի ռիսկի դիմել քեզ համար։

Դու արժանի չես նրան, ով քեզ միայնակ է թողնում, և ում հետ դու քեզ միայնակ ես զգում։

Եվ դու իրավունք ունես քեզ մի կողմ պահել այն իրավիճակներից, որոնք ստորացնում են քեզ։ Դու պետք է քեզ ազատես ամեն վատից, որը նա քեզ բերում է։ Դու արժանի ես անկեղծորեն երջանիկ լինել։

Հրապարակման պատրաստեց Սոֆա Պետրոսյանը

168.am

Like this post? Please share to your friends:
Le Monde Animal