Ամենաանտանելի տղամարդիկ՝ ըստ կենդանակերպի նշանների

Ձկներ։ Նրանք չեն կարող անտարբեր անցնել կնոջ կողքով։ Բոլոր կանայք առաջացնում են նրանց հետաքրքրությունը։ Նրանք կարող են այսօր որևէ բանով տարված լինել, վաղը՝ մեկ այլ բանով, իսկ հաջորդ օրն առհասարակ կարող են անհետանալ։ Եթե նա Ձեզ թանկարժեք ռեստորան է հրավիրում, Ձեզ հետ գումար վերցրեք, քանի որ, ամենայն հավանականությամբ, վճարելու եք Դուք։

Կույս։ Նրա իդեալական վարքագծի և անհողդողդ դեմքի տակ կարող են թաքնված լինել բազմաթիվ զգացմունքներ։ Քարացած սովորություններ ունեն, որոնք երբեք չի կարելի խախտել։

Խոյ։ Նրանց հետ վիճելը նույնքան անիմաստ է, որքան փողոցում տեղադրված սյունի հետ: Նա հազիվ թե լսի Ձեր եզրակացությունները։ Հիշեք՝ գոյություն ունեն սխալ կարծիք և Խոյի կարծիքը։ Վերջ։ Այլ տարբերակներ չեն կարող լինել։ Տղամարդ Խոյերին հատուկ է նաև ավելորդ շիտակությունը։ Եթե նա կարծում է, որ այդ սանրվածքը Ձեզ չի սազում, կամ մի փոքր գիրացել եք, նա անպայման կասի Ձեզ այդ մասին։

https://armday.am

Like this post? Please share to your friends:
Le Monde Animal