8 մթերք, որոնք կարող են դառնալ էներգիայի կորստի ու հոգնածության պատճառ

Սննդամթերքը կարող է մարդու օրգանիզմին էներգիա հաղորդել ու բարձրացնել տոնուսը, սակայն սխալ ընտրված մթերքը կարող է նաև հակառակ ազդեցությունն ունենալ և դառնալ հոգնածության ու քնկոտության պատճառ: Նման խնդիրներից խուսափելու համար գիտնականները ներկայացրել են սննդամթերքի այն տեսակները, որոնք «խլում» են մարդու էներգիան:

1.      Բանան

Բանանը մագնեզիումի հարուստ աղբյուր է, իսկ այս տարրն օժտված է հանգստացնող հատկությամբ և անգամ կարող է դանդաղեցնել արյան հոսքն ու անոթազարկը: Միանգամից մի քանի բանան ուտելու դեպքում մարդը կարող է դառնալ քնկոտ ու դանդաղաշարժ:

2.      Յոգուրտ

Այս մթերքը պարունակում է տրիպտոֆան, որը խթանում է մելատոնինի և սերոտոնինի սինթեզը, իսկ այդ նյութերն ազդում են որպես բնական քնաբեր միջոց:

3.      Սուրճ

Շատերը սուրճն օգտագործում են էներգիա ստանալու և առույգանալու համար, սակայն այս ըմպելիքը ջրազրկում է օրգանիզմը, ինչը կարող է դառնալ ընդհանուր թուլության ու ուշադրության վատացման պատճառ: Նման խնդիրներից խուսափելու համար մասնագետները խորհուրդ են տալիս սուրճից հետո անպայման մի բաժակ մաքուր չգազավորված ջուր խմել:

4.      Բալի հյութ

Բալը պարունակում է մեծ քանակությամբ բնական մելատոնին, որը բարելավում է քնի որակն ու տևողությունը, ուստի բալի հյութի գործածությունը կարող է դառնալ քնկոտության պատճառ:

5.      Կաթնամթերք

Գիտնականները նախազգուշացնում են, որ տարիքի հետ մարդու մոտ կարող է զարգանալ անհանդուրժողականություն կաթնամթերքի մեջ պարունակվող սպիտակուցի նկատմամբ, անգամ եթե նախկինում նման խնդիրներ չեն նկատվել:

Այս ամենի հետևանքով կարող է առաջանալ էներգիայի կորստի և հոգնածության զգացողություն:

6.      Ընկուզեղեն

Ընկույզները, ինչպես և բանանը, պարունակում են մեծ քանակությամբ մագնեզիում, որը քունը կարգավորող գլխավոր տարրերից մեկն է: Նման մթերք օգտագործելու դեպքում հոգնածության խնդրին հատկապես հաճախ են բախվում այն մարդիկ, որոնց օրգանիզմում կա մագնեզիումի դեֆիցիտ:

7.      Յուղոտ միս

Յուղոտ ու տապակած միսը բավական երկար է մարսվում ու յուրացվում, ինչի համար օրգանիզմը զգալի էներգիա է ծախսում: Այս դեպքում մարդն իր ներքին ուժերը վատնում է սննդի յուրացման վրա, ինչի հետևանքով էլ կարող է հոգնածության զգացողություն առաջանալ:

8.      Հացաբուլկեղեն, մակարոնեղեն ու քաղցրավենիք

Սննդամթերքի այս տեսակներն առաջացնում են արյան մեջ գյուկոզայի մակարդակի կտրուկ բարձրացում ու անկում, ինչը բացասաբար է անդրադառնում ինքնազգացողության վրա: Նման կտրուկ տատանումների հետևանքով մարդկանց մոտ նկատվում է ուժերի անկում և հոգնածության ու քնկոտության զգացողություն:

https://med.tert.am

Like this post? Please share to your friends:
Monde des idées