6 պատճառ պարբերաբար ձկան յուղ ընդունելու համար

Ձկան յուղն անչափ կարևոր հավելում է մարդու օրգանիզմի համար, որն օգնում է խուսափել առողջական տարբեր խնդիրներից ու բարելավել ինքնազգացողությունը: Այս հավելումը հատկապես կարևոր է այն մարդկանց համար, որոնց սննդակարգում պակասում են յուղոտ ձկնատեսակները: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում 6 պատճառ պարբերաբար ձկան յուղ ընդունելու համար:

1.      Պաշտպանում է աղտոտված օդից

Գիտական ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ձկան յուղի ընդունման դեպքում սրտանոթային համակարգն ավելի քիչ է տուժում էկոլոգիական վատ պայմանների պատճառով:

2.      Կանխում է հոդերի հիվանդությունները

Ուսումնասիրությունները նաև ցույց են տվել, որ այս հավելումն արդյունավետ կերպով պաշտպանում է հոդերի բորբոքումներից ու դրանց պատճառով առաջացող ցավերից: Բացի այդ, այն մեղմում է օստեոարթրոզի ախտանշանները:

3.      Դանդաղեցնում  է ծերացումը

Ձկան յուղի որակյալ հավելումները պարունակում են մեծ քանակությամբ օմեգա-3 ճարպաթթուներ, որոնք նպաստում են երիտասարդության պահպանմանը: Սթրեսները, անառողջ սնունդն ու էկոլոգիական վատ պայմանները նպաստում են ծերացմանը, իսկ ձկան յուղն օգնում է պահպանել մաշկի թարմությունը:

4.      Օգնում է չգիրանալ

Պարբերաբար ձկան յուղ օգտագործելու դեպքում օրգանիզմում արագանում է սեփական ճարպաշերտերի այրման գործընթացը, ինչն օգնում է էներգիա ստանալ և չգիրանալ:

5.      Բարելավում է գլխուղեղի վիճակը

Օմեգա-3 ճարպաթթուների ցածր մակարդակն արագացնում է գլխուղեղի ծերացումը, իսկ ձկան յուղը, որը հարուստ է այս ճարպաթթուներով, օգնում է խուսափել այդ խնդրից:

6.      Բարելավում է մկանների վիճակը

Մկանային զանգվածի կորուստը վկայում է ծերացման մասին և ասոցացվում է տարբեր հիվանդությունների հետ, սակայն ձկան յուղն օգնում է պահպանել մկաններն ու բարելավել դրանց վիճակը:

https://med.tert.am

Like this post? Please share to your friends:
Monde des idées