5 օգտակար մթերք, որոնք կօգնեն հեշտությամբ կենտրոնանալ

Ուշադրությունը լավ կենտրոնացնելու համար հարկավոր է խթանել գլխուղեղի աշխատանքը, ուստի ձեր ուշադրությանն ենք ներկայացնում 5 օգտակար մթերք, որոնք դրական ազդեցություն են ունենում գլխուղեղի վրա և օգնում են հեշտությամբ կենտրոնացնել ուշադրությունը:

1.      Արևածաղկի սերմեր

Այս տարածված ու համեղ սերմերը պարունակում են մեծ քանակությամբ օմեգա-3 ճարպաթթուներ, որոնք շատ կարևոր են գլխուղեղի համար և օգնում են կոնտրոնանալ:

2.      Վարսակ

Գլխուղեղի համար շատ օգտակար է նաև վարսակը: Այն պարունակում է մի յուրահատուկ մանրաթել՝ բետա-գլյուկան, որն օգնում է կենտրոնանալ և պաշտպանում է գլխուղեղը ծերացման հետևանքներից: Սա է պատճառը, որ շատերը նախաճաշին հենց վարսակ են ուտում:

3.      Խաշած հավկիթ

Հավկիթն էներգիա է հաղորդում և նպաստում է կենտրոնացմանը: Ընդ որում՝ այս հիանալի ազդեցությունը պահպանվում է ամբողջ օրվա ընթացքում: Բանն այն է, որ հավկիթները պարունակում են խոլին՝ մի տարր, որն առանցքային նշանակություն ունի գլխուղեղի ու լյարդի աշխատանքի պահպանման համար:

4.      Սև շոկոլադ

Գլխուղեղի աշխատանքը բարելավող և կենտրոնացմանը նպաստող հիանալի մթերք է նաև սև շոկոլադը, որը պարունակում է հակաօքսիդանտներ, ֆլավոնոիդներ և այնպիսի կարևոր նուտրիենտներ, ինչպիսին են երկաթը, մագնեզիումը, կալիումը, պղինձը, կալցիումը, մանգանն ու A, B, Е վիտամինները:

5.      Սուրճ

Վաղուց հայտնի է, որ այս ըմպելիքն օգնում է կենտրոնանալ և խթանում է գլխուղեղի աշխատանքը, սակայն այն ոչ մի դեպքում չի կարելի չարաշահել: Բանն այն է, որ սուրճը հզոր խթանիչ է, որը չարաշահելու դեպքում կարող է վտանգավոր լինել սրտանոթային համակարգի համար:

https://med.tert.am/

Like this post? Please share to your friends:
Monde des idées