4 պատճառ ամեն օր սև թեյ խմելու համար

Սովորաբար թեյի օգտակարության մասին խոսելիս մարդիկ առաջին հերթին հիշում են կանաչ թեյը, մինչդեռ ոչ պակաս օգտակար է նաև սև թեյը: Փորձագետները նշում են, որ գոյություն ունի առնվազն 4 պատճառ ամեն օր սև թեյ ըմպելու համար: Ձեզ ենք ներկայացնում այդ պատճառները:

Սև թեյը հարուստ է հակաօքսիդանտներով

Հակաօքսիդանտներով հարուստ է ոչ միայն կանաչ թեյը, այլև սևը: Այս կարևոր տարրերը պաշտպանում են մի շարք վտանգավոր հիվանդություններից, այդ թվում՝ շաքարային դիաբետից, սրտանոթային հիվանդություններից, քաղցկեղից և այլն: Սև թեյի մեջ, մասնավորապես, պարունակվում են այնպիսի հակաօքսիդանտներ, ինչպիսին են միրիցետինը, կվերցետինը, կեմպֆերոլը և այլն: Բացի այդ, այն հարուստ է նաև մի շարք այլ օգտակար տարրերով (օրինակ՝ մանգանով ու մագնեզիումով):

Պահպանում է սրտամկանի առողջությունը

Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ սև թեյի գործածությունը նպաստում է ընդհանուր խոլեստերինի մակարդակի նվազմանը, ինչպես նաև վերահսկողության տակ է պահում «վատ» խոլեստերինի մակարդակը, ինչը շատ օգտակար է սրտամկանի և անոթների համար:

Օգնում է նիհարել

Գիտնականների խոսքով՝ այս ըմպելիքն օգնում է պահպանել սլացիկ կազմվածքը, քանի որ դրանում պարունակվում է ֆերմենտ, որը մասնակցում է ճարպային բջիջների այրման գործընթացին:

Նվազեցնում է արյան մեջ շաքարի մակարդակը

Հետազոտությունները ցույց են տվել, որ թեյն առանձնահատուկ օգտակար է նախադիաբետից տառապողների և արդեն իսկ ինսուլինի հետ կապված խնդիրներ ունեցողների համար, քանի որ այն նպաստում է արյան մեջ շաքարի մակարդակի նվազմանը: Բացի այդ, մասնագետները նկատել են, որ սև թեյը նպաստում է երկրորդ տիպի շաքարային դիաբետի առաջացման հավանականության նվազմանը:

Սակայն միևնույն ժամանակ պետք չէ մոռանալ, որ սև թեյը կոֆեինի հարուստ աղբյուր է, որը կարող է դառնալ անքնության, անհանգստության ու ճնշման տատնումների պատճառ:Սա է պատճառը, որ այն չի կարելի չարաշահել օրվա երկրորդ կեսին:

https://med.tert.am

Like this post? Please share to your friends:
Monde des idées