10 մթերք` արյան մեջ շաքարի մակարդակի նվազման գործընթացի ամրապնդման համար

Արյան մեջ շաքարի անհրաժեշտ մակարդակը պատասխանատու է օրգանիզմի հորմոնների հավասարակշռության, մարմնի ակտիվացման, տրամադրության փոփոխությունների, քաղցի մակարդակի կարգավորման համար:

Արյան մեջ շաքարի կայուն մակարդակն անհրաժեշտ է նաև օրգանիզմը 2-րդ տիպի դիաբետից պաշտպանելու, հիպոգլիկեմիայի, կաթվածի, կուրության, հիպերտոնիայի դեմ պայքարի համար:

Սննդակարգումդ որոշ մթերքներ ավելացրու, որոնք ապահովում են արյան մեջ շաքարի մակարդակի իդեալական հավասարակշռություն, այդպես կպայքարես նաև ճարպակալման դեմ:

Ներկայացնում ենք մի քանի մթերք, որոնք կարող են արդյունավետորեն նվազեցնել և մոդուլավորել շաքարի մակարդակն արյան մեջ:

Ավոկադո

Մոնոհագեցած ճարպի աղբյուր է, որը դանդաղ և հավասարաչափ բաշխում է շաքարն արյան մեջ:

Համեմունքներ

Համեմունքների օգտագոծման շնորհիվ կարող է զգալիորեն նվազել ոչ միայն շաքարի, այլև խոլեստերինի մակարդակը:

Ձու

Հայտնի է, որ ձուն պարբերական օգտագործման դեպքում նվազեցնում է նաև ճարպակալումը:

Դարչին

Դարչինը վետերան է համարվում արյան մեջ շաքարի մակարդակի վերահսկման, նաև քաշի արդյունավետ նվազման հարցում:

Ձիթապտղի յուղ

Օգնում է զգալիորեն նվազեցնել փորի աճը, վերահսկում է շաքարի մակարդակն արյան մեջ:

Կապույտ հատապտուղներ

Պարունակում են կենսաբանորեն ակտիվ բաղադրիչներ, որոնք կարող են մեծացնել զգայնությունն ինսուլինի նկատմամբ: Նաև կարող են նվազեցնել դիաբետի արագ զարգացման ռիսկը:

Չիա սերմեր

Կայունացնում են շաքարի մակարդակն արյան մեջ: Դիաբետով հիվանդները կարող են չիա սերմեր օգտագործել՝ արյան մեջ շաքարի մակարդակը նվազեցնելու համար:

Քացախ

Եթե նոր ածխաջրերով հարուստ սնունդ եք կերել, քացախի ընդունումը կլավացնի ձեր ինքնազգացողությունը: Քացախը նաև կարող է նվազեցնել շաքարի մակարդակն արյան մեջ:

Մանգո

Ամեն օր առնվազն 10 գ մանգոյի օգտագործումը կարող է շատ լավ նվազեցնել շաքարի մակարդակն արյան մեջ:

Բալ

Ինսուլինի արտադրությունն ավելացնում է մոտ 50%-ով՝ նվազեցնելով շաքարի մակարդակն արյան մեջ:

https://blognews.am

Like this post? Please share to your friends:
Monde des idées