Օրվա որ ժամերին է հարկավոր ջուր խմել. խորհուրդներ սրտաբաններից

Վերջին շրջանում կա տարածված կարծիք, որ առողջ լինելու համար մարդն օրվա ընթացքում պետք է հնարավորինս շատ ջուր խմի, մինչդեռ բժիշկները նշում են, որ օրական երկու լիտր ջուրը բավարար է օրգանիզմի կարիքները հոգալու համար: Բացի այդ, մեծ քանակությամբ ջուրը կարող է դառնալ օրգանիզմի ինտոքսիկացիայի և երիկամների գերծանրաբեռնվածության պատճառ՝ հանգեցնելով բավական լուրջ հետևանքների:

Իրականում ջուրն իսկապես կենսական նշանակություն ունի մարդու օրգանիզմի համար, սակայն առավել կարևոր է ոչ թե դրա քանակությունը, այլ այն, թե որ ժամերին է մարդն այն խմում:

Սրտաբանների խոսքով՝ ջրից օգուտ ստանալու և օրգանիզմին էլ ավելի մեծ վնաս չհասցնելու համար այն հարկավոր է խմել օրվա որոշակի ժամերին:

Օրինակ՝ առաջին երկու բաժակ ջուրը խորհուրդ է տրվում խմել անմիջապես արթնանալուց հետո դատարկ ստամոքսին: Սա կօգնի խթանել բոլոր ներքին օրգանների աշխատանքը:

Բացի այդ, հարկավոր է մեկական բաժակ ջուր խմել ուտելուց 30 րոպե առաջ, ինչը կօգնի արագացնել նյութափոխանակությունն ու բարելավել մարսողական համակարգի աշխատանքը:

Եվս մեկ բաժակ ջուր հարկավոր է խմել լոգանք ընդունելուց առաջ: Սա կօգնի նվազեցնել զարկերակային ճնշումն ու ավելի մեծ բավականություն ստանալ պրոցեդուրայից:

Մի բաժակ ջուր էլ հարկավոր է անպայման խմել քնելուց առաջ: Սա կօգնի բարելավել քնի որակն ու նվազեցնել սրտամկանի վրա գործադրվող ծանրաբեռնվածությունը: Մասնագետների խոսքով՝ այս սովորությունը կօգնի 95%-ով նվազեցնել քնած ժամանակ սրտի նոպայի հավանականությունը, ինչպես նաև կանխել գիշերային ջղաձգումները:

https://med.tert.am

Like this post? Please share to your friends:
Monde des idées