Սրտի աշխատանքը ստուգելու համար ձեռքերը 30 վարկյան դրեք սառը ջրի մեջ

Այս պարզ և ինքնուրույն իրականացրած պրոցեդուրան կօգնի շատ բան իմանալ առողջական վիճակի մասին:

Նախկան հիվանդանոց գնալը, հազարավոր հետազոտություններ անցնելը փորձեք ինքներդ ախտորոշել ձեզ: Հնարավոր է, արդյունքները թույլ տան իմանալ, թե որ օրգանները լավ վիճակում չեն գտնվում և ինչն է հարկավոր բուժել:

Սրտի աշխատանքը

Սիրտը շատ բարդ օրգան է: Այն կարող է երկար ժամանակ իմաց չտալ խնդիրների մասին, ճիշտ և ռիթմիկ զարկել, իսկ հետո անսպասելի դադարել պատշաճ աշխատանքը, ինչի հետևանքում էլ ինֆարկտ է լինում:

Պրոֆիլակտիկայի համար առաջարկում ենք հետևյալ պրոցեդուրան: Փոքր տարրայի մեջ շատ սառը ջուր լցրեք, նույնիսկ կարելի է սառույց ավելացնել: Հետո 30 վարկյանով դրեք ձեռքերը այդ ջրի մեջ: Գնահատեք արդյունքները. եթե մատների ծայրերը գունատվել են և կապտավուն են, նշանակում է, առկա են արյան շրջանառության հետ կապված խնդիրներ:

Մարդու սրտի աշխատանքը շատ գործոններից է կախված. գենետիկայից, քաշից, ֆիզիկական ակտիվությունից, դեղորայքի կողմնակի ազդեցությունից, սթրեսից:

Խնդիրների առկայությունն առաջին հերթին ցույց են տալիս մատների ծայրերի, քթի և նույնիսկ ականջների արյունատար անոթները: Դրանք թուլանում են,երբ վատ են սնուցվում արյունով, կորցնում զգայունությունը, բորբոքվում են:

Սակայն արյան շրջանառությունը հնարավոր է կարգի բերել, եթե հետևեք ձեր առողջական վիճակին:

Աղբյուր

Like this post? Please share to your friends:
Monde des idées