Սխտորի օգտակարության մասին

Սա շատ մատչելի և արդյունավետ միջոց է: Գրում է lifter.com.ua կայքը:

Սխտորը ողջ աշխարհում եղած ամենահանրաճանաչ համեմունքն է Այն ունի բացառիկ համ ու բույր, իսկ գլխավորն այն է, որ օժտված է առողջության համար բազմաթիվ առավելություններով:

Մարդիկ սխտոր օգտագործում են արդեն 1000 տարի: Համաձայն հնագիտական տվյալների` սխտորի մասին հայտնի է եղել դեռևս 5000 տարի առաջ, երբ Գիզայում վեր էին խոյանում բուրգերը:

Հին հունական բժիշկ Հիպոկրատը սխտոր նշանակում էր բազմաթիվ հիվանդությունների բուժման համար, որոնցից էին ռեսպիրատոր, մակաբույծների կողմից հարուցված, վատ մարսողությամբ կամ հոգնածությամբ պայմանավորված հիվանդությունները:

Սխտոր օգտագործում էին առաջին օլիմպիական մարզիկները: Դա, հնարավոր է, առաջին խթանիչն է եղել սպորտի պատմության մեջ:

Հին Եգիպտոսից սխտորն անցավ Պակիստան և Արևմտյան Հնդկաստան, որտեղից էլ հասավ մինչև Չինաստան:

Սխտորի մեջ պարունակվում են հանքանյութեր` երկաթ, կալցիում, պղինձ, ֆոսֆոր, կալիում և մանգանի պերօքսիդ, B խմբի վիտամիններ, A և C վիտամիններ, եթերայուղեր, գլիկոզիդներ և բացառիկ միկրոէլեմենտներ, ինչպիսիք են սելենիումը, գերմանիումն ու թելուրը:

Սխտորը հարուստ է նաև հակաօքսիդանտներով: Նշանակում է՝ այն գերազանց միջոց է բակտերիաների, վիրուսների, սնկերի, աղիքային մակաբույծների ու ազատ ռադիկալների դեմ:

Սխտորի պարբերական կիրառությունն օգնում է պայքարել այնպիսի հիվանդությունների դեմ, ինչպիսիք են`

Շաքարային դիաբետը

Սխտորի օրական մեկ ատամիկը կօգնի վերահսկել արյան մեջ շաքարի մակարդակը:

Էնցեֆալիտը

Հայտնի է, որ սխտորը շատ արդյունավետ է ազդում էնցեֆալիտի դեպքում:

Սնկային ինֆեկցիաները

Սխտորի հյութը հաջողությամբ պայքարում է սնկային ինֆեկցիաների դեմ, այն պետք է խմել:

Հիպերտոնիան

Սխտորը կմաքրի անոթներն ու այդպիսով կօգնի կարգավորել արյան զարկերակային ճնշումը:

Խոցային հիվանդությունը

Սխտորը կխոչընդոտի խոցային հիվանդության զարգացմանը:

Սխտորն օգտագործվում է՝ որպես հակակոագուլյանտ:

Օգնում է ջրիկացնել արյունը, իսկ դա նշանակում է, որ կարող է կանխարգելել թրոմբոզը:

Սխտորն օգտագործում են մրսածության ցավերի ժամանակ:

Սխտորը հզոր հակաբիոտիկ է, որը թեթևացնում է կանգային երևույթներն ու անցկացնում մրսածության հիվանդությունների նշանները:

. Սխտորը օրգանիզմը մաքրում է տոքսիններից:

. Սխտորը պայքարում է մետեորիզմի դեմ` չեզոքացնելով ստամոքսի գազերը:

. Սխտորը պայքարում է վատ խոլեստերինի դեմ:

Սխտորի հյութը նվազեցնում է արյան մեջ խոլեստերինի թթվայնացումը և խոլեստերինի կուտակումը անոթներում` նվազեցնելով սրտային հիվանդությունների ռիսկը:

Ինչպես օգտագործել սխտորն առողջ մնալու համար

Սխտորի հյութը կարելի է խառնել ցանկացած այլ հյութի հետ կամ այն օգտագործել առանձին ամեն օր: Սխտորի հյութը չի կարելի խմել քաղցած վիճակում, որովհետև կվնասեք ձեր ստամոքսը:

Օրական երկու ատամիկից ավելի սխտոր մի օգտագործեք: Դա շատ ուժեղ դեղամիջոց է:

Կարող եք մանր կտրատել սխտորի ատամիկը, թողնել մի քանի րոպե, որպեսզի բաց օդում ալլիինազ ֆերմենտն ազատվի, ապա կուլ տալ սխտորային շիլան տաք ջրով: Դա արեք քնելուց առաջ:

Սխտորը կմաքրի օրգանիզմը, կպայքարի վիրուսների, բակտերիաների և սնկերի դեմ, կկանխի քաղցկեղը ու կօգնի մարսողությանը:

Շնորհիվ սխտորի բաղադրության մեջ եղած ծծումբի` կմաքրվեն լյարդն ու արյունը, դուրս կբերվեն ծանր մետաղները: Եթե ձեզ վախեցնում է բերանից եկող տհաճ հոտը, պարզապես առանց հանգամանորեն ծամելու կուլ տվեք սխտորի խյուսը:

Հաջորդ օրը` արթնանալուց անմիջապես հետո, խմեք մեկ մեծ բաժակ տաք ջուր: Եթե առաջին իսկ արտաթորանքի դեպքում տհաճ սխտորի բույր զգաք, նշանակում է՝ ձեր օրգանիզմը լքել են բոլոր վնասակար նյութերն ու միացությունները:

Ծանուցում. Սիրելի ընթերցող, մի մոռացիր, որ յուրաքանչյուր օրգանիզմ յուրովի կարող ՝ արձագանքել այս կամ այն դեղամիջոցին: Ինչը օգտակար է մեկին, կարող է հակացուցված լինել մյուսին: Այդ պատճառով մինչ դրանք գործածելը, ճիշտ կլինի խորհրդակցել բժշկի հետ:

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը

Like this post? Please share to your friends:
Monde des idées