Սիսեռի օգտակար հատկությունները, որոնք կզարմացնեն ձեզ

Սիսեռը սննդային մանրաթելեր ու սպիտակուց է պարունակում, օգնում է մկանային զանգված ձեռք բերել, կանխարգելել փորկապությունը: Ներկայացնում ենք սիսեռի մի քանի օգտակար հատկություն:

Օգնում է կարգավորել արյան մեջ շաքարի մակարդակը: Սիսեռը ցածր գլիկեմիկ ինդեքս ունի, այն դանդաղ է յուրացվում, այդ պատճառով կարող է օգնել վերահսկել արյան մեջ շաքարի մակարդակը:

Արագացնում է նյութափոխանակությունը: Սիսեռը բավական մեծ քանակով սննդային մանրաթելեր է պարունակում, ինչն օգնում է արագացնել նյութափոխանակությունը: Բացի այդ՝ սիսեռում պարունակվող սննդարար նյութերը հեշտությամբ են յուրացվում:

Լավացնում է աղիների աշխատանքը: Մանրաթելերն օգնում են նաև օրգանիզմից դուրս բերել տոքսիններն ու նյութափոխանակության արգասիքները, կարգավորել աղիների աշխատանքը: Սիսեռը խորհուրդ է տրվում այն մարդկանց, ովքեր հակված են փորկապության:

Կարող է օգնել իջեցնել խոլեստերինի մակարդակը: Մանրաթելերը կարող են օգնել իջեցնել արյան մեջ «վատ» խոլեստերինի մակարդակը, կանխարգելել անոթների խցանումը՝ դրանով նվազեցնելով սիրտ-անոթային համակարգի հիվանդությունների զարգացման հավանականությունը:

Օգնում է մկանային զանգված ձեռք բերել: Սիսեռը բավական շատ սպիտակուցներ է պարունակում, որոնց օգտագործումը հնարավորություն է տալիս զարգացնել մկանները:

Օգտակար է անեմիայի դեպքում: Սիսեռը հարուստ է սննդարար նյութերով, այդ թվում՝ երկաթով: Սիսեռի պարբերական օգտագործումը կօգնի կանխարգելել երկաթպակասորդային անեմիայի զարգացումը:

Կարող է օգնել պահպանել տեսողությունը: Սիսեռը բավական մեծ քանակով վիտամին A է պարունակում, որն անհրաժեշտ է տեսողության պահպանման համար: Այն հակաօքսիդանտ է և պայքարում է ազատ ռադիկալների վնասակար ազդեցության դեմ:

http://infosarm.ru

Like this post? Please share to your friends:
Monde des idées