Որքան պետք է մարդը քնի սրտի հիվանդություններից խուսափելու համար

Առողջ քունը շատ կարևոր է օրգանիզմի համար, իսկ քնի պակասը զգալիորեն բարձրացնում է սրտի հիվանդությունների հետևանքով մահվան հավանականությունը: Սակայն այժմ Սրտաբանների եվրոպական ընկերության բժիշկները պարզել են, թե որն է առողջ քնի ճիշտ տևողությունը:

Հետազոտությունն անցկացնող գլխավոր բժշկի՝ Էպայմինոնդաս Ֆոնտասի խոսքով՝ բժշկությանը շատ քիչ բան է հայտնի սրտանոթային համակարգի վրա քնի ունեցած ազդեցության մասին:

Ուսումնասիրության արդյունքում գիտնականները պարզել են, որ 6 ժամից պակաս տևողությամբ քունը բացասաբար է ազդում օրգանիզմի վրա՝ բարձրացնելով սրտի իշեմիկ հիվանդության ու գլխուղեղի կաթված առաջացման հավանականությունը 11%-ով, մինչդեռ երկարատև՝ 8 ժամից ավել տևողությամբ քնի դեպքում այդ հավանականությունը բարձրանում է արդեն 33%-ով:

Այսպիսով՝ հետազոտությունը ցույց է տվել, որ սրտանոթային համակարգի վրա բացասաբար է ազդում ինչպես քնի պակասը, այնպես էլ չափազանց երկարատև քունը, սակայն դրանք նույն ազդեցությունը չեն ունենում օրանիզմի վրա և նույն կերպ չեն նպաստում սրտի հիվանդությունների և գլխուղեղի կաթվածի զարգացման հավանականության բարձրացմանը:

https://med.tert.am

Like this post? Please share to your friends:
Monde des idées