Որոնք են ստամոքսի համար ամենավտանգավոր սննդամթերքի տեսակները

Ստամոքսը մարդու ամենակարևոր օրգաններից մեկն է, սակայն մարդիկ ոչ միշտ են պատշաճ կերպով հոգ տանում դրա առողջության մասին, ինչն էլ դառնում է բարդությունների պատճառ: Վատ սովորություններն ու սխալ սնունդը նույնպես խիստ բացասաբար են ազդում ստամոքսի վիճակի վրա, ուստի մասնագետները կազմել են սննդամթերքի այն տեսակների ցանկը, որոնք կարող են վտանգավոր լինել ստամոքսի համար:

Փորձագետների կարծիքով՝ ստամոքսի համար ամենավտագավոր սննդամթերքի տեսակների շարքին են դասվում առաջին հերթին գազավորված քաղցր ըմպելիքները, կծու մթերքը, քացախով մարինացված մթերքն ու յուղի մեջ տապակված մթերքը:

Ստամոքսի վրա խիստ բացասաբար են ազդում նաև ալկոհոլային ըմպելիքները և հատկապես գարեջուրն ու շամպայնը, որոնք նույնպես դասվում են գազավորված ըմպելիքների շարքին: Ալկոհոլային ըմպելիքներից բացասաբար կարող են ազդել նաև գինիները (հատկապես՝ չոր գինին), ուստի դրանցից նույնպես ցանկալի է հրաժարվել՝ հատկապես ստամոքսի բարձր թթվայնության դեպքում:

Հատկանշական է, որ ստամոքսի համար համեմատաբար քիչ վնասակար են թունդ ալկոհոլային ըմպելիքները, քանի որ դրանք պարունակում են դաբաղանյութեր: Նման ըմպելիքների ոչ մեծ քանակությունը (50-60 գրամ) մարսողական համակարգին որևէ վնաս չի հասցնի:

Նաև պետք չէ մոռանալ, որ աղեստամոքսային տրակտի ամենատարածված հիվանդություններն են գաստրիտն ու խոցային հիվանդությունը, որոնք կարող են զարգանալ ինչպես հելիկոբակտեր պիլորի բակտերիայի պատճառով, այնպես էլ սխալ սննդակարգի, ուստի նման խնդիրներից խուսափելու համար հարկավոր է առաջին հերթին կարգավորել սննդակարգը:

Հաճախ այս հիվանդությունների զարգացման պատճառ է դառնում անկանոն սննդակարգն ու սուրճի և թեյի չարաշահումը, ուստի հարկավոր է սահմանափակել նման վնասակար ըմպելիքների գործածությունն ու սկսել սնվել փոքր չափաբաժիններով և հաճախ:

https://med.tert.am

Like this post? Please share to your friends:
Monde des idées