Ձկան յուղի օգտակարությունը

Օմեգա-3 ճարպաթթուների դեֆիցիտով շատ հեռու չես գնա։ Դրանք մասնակցում են բացարձակապես բոլոր օրգան-համակարգերի աշխատանքին։ Իսկ այդ անփոխարինելի ճարպաթթուների լավագույն աղբյուրը ձկան յուղն է, անհավանականորեն օգտակար, բաց տհաճ համով։

Բարեբախտաբար, այժմ ձկան յուղը փաթեթավորված է պատիճների մեջ, և դրանք կարելի է գնել ցանկացած դեղատնից։

Բացի օգտագործման հարմարավետությունից, այդ պատիճներն ունեն ևս մեկ մեծ առավելություն։ Օմեգա-3 ճարպաթթուները օդի հետ շփվելիս արագ թթվում են ու դառնում ոչ օգտակար, իսկ թաղանթով պաշտպանված լինելով՝ դրանք լիովին պահպանում են իրենց հատկությունները։

Ձկան յուղի օգտակար հատկությունները՝

Սիրտ

Ձկան յուղի կանոնավոր ընդունումը նվազեցնում է ինսուլտի և սրտի իշեմիկ հիվանդության ռիսկը։ Օմեգա-3 ճարպաթթուները նվազեցնում են արյան մեջ տրիգլիցերիդների մակարդակը, կարգավորում են ճնշումը և բարելավում անոթների պատերի էլաստիկությունը։

Ուղեղ

Հագեցած ճարպաթթուները մասնակցում են բջջային մեմբրանների շինարարությանը, ինչը չափազանց կարևոր է նյարդային բջիջների վերականգնման, հիշողության լավացման և ուղեղի ճանաչողական ֆունկցիաների համար։

Հոդեր և ոսկորներ

Ձկան յուղը անց է կացնում հոդերի բորբոքումն ու նվազեցնում օստեոարթրիտի, արթրոզի ժամանակ առկա ցավային զգացողությունները, պահպանում է կռճիկների ու հոդերի էլաստիկությունը, ինչպես նաև բարձրացնում է ոսկրային հյուսվածքների ամրությունը։

Նյարդեր

Ձկան յուղը բարձրացնում է սերոտոնինի՝ տրամադրության և սոցիալական ակտիվության համար պատասխանատու նյարդամեդիատորի արտադրությունը։ Սերոտոնինի կայուն մակարդակն ամուր նյարդերի ու բարձր աշխատունակության գրավականն է։

Կազմվածք

Հագեցած ճարպաթթուները չեզոքացնում են վնասակար հագեցած ճարպերի գործողությունը։ Համաձայն ավստրալացի գիտնականների հետազոտությունների՝ օմեգա-3-ի ընդունումը՝ շաբաթական 2 անգամ ֆիզիկական ծանրաբեռնվածության հետ, օգնում է նվազեցնել մարմնի ճարպային զանգվածը։

Երիտասարդություն

Ձկան յուղի ընդունումն ազդում է քրոմոսոմների վերջութային հատվածների երկարության վրա։ Կյանքի ընթացքում դրանք կարճանում են, ինչն անխզելիորեն կապված է ծերության գործընթացի հետ։ Գիտնականներն ապացուցել են, որ ծերացումը դանդաղեցնելու համար պետք է, որ դրանք հնարավորինս երկար մնան իրենց նախնական երկարությանը։

Գեղեցկություն

Ձկան յուղի մեծ խտությամբ պարունակվող  A և D վիտամիններն ազդում են մաշկի ու մազերի առողջ վիճակի վրա։ Երիտասարդությունը պահպանելու համար ընդունեք ձկան յուղ, իսկ արդյունավետությունն ուժեղացնելու ու կնճիռները հարթեցնելու համար շաբաթը մեկ անգամ պարանոցին ու դեմքին 1։1 հարաբերությամբ քսեք մեղրի ու ձկան յուղի խառնուրդ։

Պատիճներով ձկան յուղն օգտագործեք՝ համաձայն ցուցման։ Որպես կանոն՝ դա օրական 2-3 անգամ մինչև 2 դեղապատիճ ուտելիս ձկան յուղ ընդունելն է։ Ընդունման կուրսը տարին 2 անգամ 1 ամիս է։

Ուշադրություն

Ձկան յուղը չի կարելի ընդունել քաղցած փորին, որ մարսողության խաթարումներ չլինեն։ Չարժե նաև ձկան յուղը համադրել պոլիվիտամինային կոմպլեքսների ու այլ սննդային հավելումների հետ։

Ձկան յուղի ընդունման կուրսն ավարտելուց հետո աշխատեք ձեր սննդակարգի մեջ ներառել ավելի շատ ծովային ձկնեղեն։ Այդպես դուք կպահպանեք օմեգա-3 ճարպաթթուների մակարդակն օրգանիզմում ու կապահովեք օրգանիզմը հեշտ յուրացվող սպիտակուցով։

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը

Like this post? Please share to your friends:
Monde des idées