Հասած բանանի օգտակարության մասին

Բանանը համեղ է, առողջարար և կալիումով հարուստ: Ներկայացնում Ճապոնիայում արված հետազոտություններից մեկի արդյունքները, ըստ որի՝ հասած բանանն ունի TNF (հակաքաղցկեղային գործոն), որը հնարավորություն է տալիս պայքարել քաղցկեղի բջիջների դեմ:

Հասած բանանի կեղևի վրա փոքրիկ մուգ կետեր են հայտնվում: Որքան մեծ են դրանք, այնքան բանանը հարուստ է բջիջներով, որոնք լավացնում են իմունիտետը:

Հասած բանանը լավ է մարսողության համար, քանի որ այդ դեպքում բանանի շաքարն ավելի հեշտ է մարսվում, ի տարբերություն քիչ հասած բանանի, քանի որ օսլան դեռ չի հասցրել վերածվել շաքարի:

Բանանի հակաքաղցկեղային ազդեցությունը կախված է դրա հասած լինելուց: Որքան հասած է բանանը, այնքան շատ հակաքաղցկեղային հատկանիշներ այն ունի:

Հետազոտության ժամանակ բանանը համեմատել են խաղողի, խնձորի, ձմերուկի, անանասի և տանձի հետ, և պարզվել է, որ այն ավելի մեծ քանակությամբ հակաքաղցկեղային հատկանիշներ ունի:

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը

Like this post? Please share to your friends:
Monde des idées