Խաղողի կորիզները պայքարում են նույնիսկ մահացու հիվանդությունների դեմ. ահա, թե որոնք են դրանց օգտակար հատկությունները

Ով կմտածեր, որ այդքան փոքր կորիզները առողջության համար այդքան շատ կարևոր հատկություններով կարող են օժտված լինել։

EnterTrain-ը ներկայացնում է խաղողի կորիզի օգտակար հատկությունները, որոնց մասին իմանալուց հետո դուք միշտ խաղողը կորիզով կուտեք։

Բարելավում է մաշկի վիճակը

Խաղողի կորիզները կոլագեն են պարունակում և օգնում են ավելի առողջ մաշկ ունենալ, կանխելով կնճիռների և բծերի առաջացումը։ Դրանք մաշկն ավելի էլաստիկ և ձիգ են դարձնում։

Հզոր հակաօքսիդանտ է պարունակում

Խաղողի կորիզները տոկոֆերոլի հսկայական քանակություն են պարունակում, որը օրգանիզմին անհրաժեշ ուժեղ հակաօքսիդանտ է։

Բարելավում է տեսողությունը

Խաղողի կորիզը հարուստ է վիտամին E-ով, որն ամրացնում է տեսողությունը, ինչպես նաև կանխում է շաքարախտից առաջացած տեսողական խնդիրները։

Մաքրում է արյունը և բարելավում է արյան շրջանառությունը

Խաղողի կորիզները ամրացնում են արյունատար անոթները։ Դրանք մաքրում են արյունը վնասակար նյութերից և օգտակար են հատկապես սրտի խնդիրներ ունեցող մարդկանց համար։

Կանխարգելում է քաղցկեղը

Խաղողի կորիզները ուժեղ հակաօքսիդատներ են պարունակում, որոնք կանխում են քաղցկեղի որոշ տեսակներ, ինչպիսիք են շագանակագեղձի, մաշկի կամ կրծքագեղձի քաղցկեղը։

Հակաբորբոքային և հակաբակտերիալ հատկություններով է օժտված

Խաղողի կորիզները մաքրում են աղիները, ինչպես նաև բուժում են միզուղիների ինֆեկցիաները, կոլիտը, գաստրիտը։

Կանխարգելում է մազաթափությունը

Խաղողի կորիզները բարելավում են արյան շրջանառությունը, ինչն էլ կանխում է մազաթափությունը։ Դրանք ամրացնում են մազարմատը՝ նպաստելով մազերի գեղեցկությանն ու առողջությանը։

Բնական հորմոն է հանդիսանում

Խաղողի կորիզը հրաշալի բնական հորմոն է, որը կարգավորում է դաշտանադադարի ախտանիշները։

Իսկ ինչպե՞ս օգտագործել խաղողի կորիզները.
Երբ խաղող եք ուտում, կորիզները մի հանեք, այլ կուլ տվեք պտղամսի հետ միասին։ Իսկ եթե չեք կարողանում կուլ տալ, դեղատնից գնեք խաղողի կորիզի աղացած փոշին՝ հատուկ դեղապատիճների մեջ։

Նյութը հրապարակման պատրաստեց EnterTrain-ը

Like this post? Please share to your friends:
Monde des idées