Ինչ բացասական փոփոխություններ են տեղի ունենում օրգանիզմում քաղցրավենիքից հրաժարվելու դեպքում

Քաղցրավենիքը սովորաբար համարվում է վնասակար առողջության ու կազմվածքի համար, ուստի այսօր շատերը փորձում են բացառել սննդակարգից շաքարն ու քաղցր մթերքը: Սակայն մասնագետները նշում են, որ քաղցրից հրաժարվելու դեպքում օրգանիզմում կարող են որոշ բացասական փոփոխություններ տեղի ունենալ:

Նյարդակենսաբանների խոսքով՝ սնունդը բնական «պարգևատրում» է օրգանիզմի համար: Մարդկային գլխուղեղի յուրահատուկ կառուցվածքի շնորհիվ օրգանիզմի բոլոր պահանջներն ուղղված են հաճելի զգացողություններ ստանալուն, ուստի սնունդը նույնպես պետք է հաճույք պատճառի: Սա է պատճառը, որ մարդիկ սովորաբար նախապատվությունը տալիս են հենց քաղցր մթերքին, որն օրգանիզմը հարստացնում է ածխաջրերով:

Այնուամենայնիվ, մարդիկ աշխատում են հնարավորինս սահմանափակել քաղցրավենիքի գործածությունը՝ չգիտակցելով, որ դա կարող է վնասակար լինել:

Լաբորատոր մկների վրա անցկացված գիտափորձերը ցույց են տվել, որ մեկ ամսով քաղցրից զրկված մկներն օրվա առաջին կեսին դրսևորում էին նշաններ, որոնք հատուկ են թմրանյութային կախվածությանը: Բացի այդ, կրծողների մոտ նկատվում էր նաև անհանգստության արտասովոր բարձր մակարդակ, որը նախկինում նրանց բնորոշ չէր:

Մասնագետների խոսքով՝ սա պայմանավորված էր նրանով, որ շաքարն ազդում է գենային էքսպրեսիայի և դոֆամինային ընկալիչների վրա, ինչի շնորհիվ քաղցրավենիքի գործածության դեպքում բարձրանում է մարդու տրամադրությունը:

Այս ամենը հաշվի առնելով՝ մասնագետները նախազգուշացնում են, որ շաքարի բացառումը սննդակարգից կարող է դառնալ անհանգստության ու ճնշվածության պատճառ: Այս դեպքում օրգանիզմն այլև չի կարողանա հաղթահարել սթրեսը, ինչը կարող է հանգեցնել լուրջ հիվանդությունների:

https://med.tert.am

Like this post? Please share to your friends:
Monde des idées