Ինչպես է խնամել փխրուն ու նուրբ վարսերը ձմռանը

Ձմռանը մարդու օրգանիզմը հաճախ է թուլանում, ինչը բացասաբար է ազդում ինչպես առողջական վիճակի, այնպես էլ արտաքին տեսքի վրա: Նման դեպքերում կարող են տուժել անգամ վարսերը, ինչը կհանգեցնի այնպիսի տհաճ խնդրի առաջացման, ինչպիսին է մազերի ճյուղավորումը:

Այս խնդրից ազատվելու համար մարդիկ տարատեսակ դիմակներ, սնուցող յուղեր ու շամպուններ են կիրառում, մինչդեռ դրանք բացարձակապես անարդյունավետ են: Ինչպես նշում է բժիշկ-մաշկաբան, կոսմետոլոգ Աննա Սվիրիդովան, եթե օրգանիզմը չունի բավականաչափ ուժ վարսերի առողջության ապահովման համար, ապա որևէ հատուկ միջոց չի օգնի լուծել խնդիրը:

Այս դեպքում հարկավոր է մեկընդմիշտ գիտակցել, որ ճյուղավորված ծայրերը մազերի մահացած հատվածներն են, որոնք հնարավոր չի լինի «վերակենդանացնել» անգամ լավագույն յուղերի ու դիմակների օգնությամբ: Այս խնդրից ազատվելու միակ արդյունավետ միջոցը վնասված հատվածները կտրելն է, ինչի շնորհիվ մազերն անմիջապես շատ ավելի առողջ տեսք կստանան:

Բացի այդ, հարկավոր է ավելի ուշադիր լինել և ճիշտ խնամել վարսերը ճյուղավորումից խուսափելու համար: Խնդրի կանխարգելման համար առաջին հերթին հարկավոր է նվազեցնել վարսերի վրա գործադրվող մեխանիկական ազդեցությունը:Անհրաժեշտ է հնարավորինս քիչ օգտագործել վարսահարդարիչներ ու արդուկներ, ինչպես նաև չչորացնել մազերը սրբիչով: Առհասարակ շատ ավելի ճիշտ կլինի, եթե մազերը չորանան բնական եղանակով՝ առանց կողմնակի միջամտության:

Միևնույն ժամանակ, կարելի է նաև պրոֆիլակտիկ բուժզննում անցնել և պարզել, թե որ նյութերի կարիքն ունի օրգանիզմն իրականում: Ճիշտ նշանակված վիտամինային համալիրը կօգնի շատ արագ ազատվել առողջական տարբեր խնդիրներից և բարելավել մազերի վիճակը:

med-tert.am

Like this post? Please share to your friends:
Monde des idées