Ինչպես ազատվել քնկոտությունից և բարձրացնել աշխատունակությունն առանց սուրճի և կոֆեինի

Աշխատունակության անկումն ու քնկոտությունն աշխատանքային օրվա ընթացքում կարող են բավական տհաճ անակնկալ դառնալ, ուստի մարդիկ փորձում են հնարավորինս արագ վերականգնել ուժերն ու առույգանալ: Նման դեպքերում սովորաբար օգնության է հասնում մի բաժակ անուշաբույր սուրճը կամ կոֆեին պարունակող այլ ըմպելիքները, սակայն լինում են դեպքեր, երբ սուրճ ըմպելու հնարավորություն չի լինում:

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում ուժերի վերականգնման ու առույգացման մի քանի այլընտրանքային տարբերակ, որոնք «օգնության կհասնեն» կոֆեինի բացակայության դեպքում:

Ցիտրուսային մրգերի հյութեր

Ցիտրուսային մրգերն ուժ ու էներգիա հաղորդող և տրամադրությունը բարձրացնող հիանալի միջոց են, ուստի այս մրգերի հյութերը կարող են սուրճին փոխարինող լավագույն ալընտրանքային տարբերակը լինել: Ցտրուսային մրգերում պարունակվող վիտամին C-ն էներգիա է հաղորդում, իսկ դրանց բույրը խթանում է գլխուղեղի աշխատանքը:

Ջուր

Քնկոտության հիմնական պատճառներից մեկն օրգանիզմի ջրազրկումն է, ուստի այս խնդրից խուսափելու համար հարկավոր է օրվա ընթացքում բավարար քանակությամբ հեղուկ խմել: Մշտապես էներգիայով լի լինելու համար կարելի է աշխատասեղանին ջրով լի բաժակ դնել և պարբերբար խմել:

Հատապտուղներ

Հատապտուղները պարունակում են հակաօքսիդանտներ, ինչի շնորհիվ խթանում են գլխուղեղի ակտիվությունը: Քնկոտության դեմ պայքարում հատկապես օգտակար են մուգ գույնի հատապտուղները (հաղարջ, հապալաս և այլն), որոնք կարող են կոֆեինին փոխարինող հիանալի տարբերակ լինել:

Խնձոր

Խնձորներն ուժ ու էներգիա են հաղորդում և նույնքան արդյունավետ են, որքան սուրճը: Աշխատունակությունը բարձրացնելու նման հատկությունը մասամբ պայմանավորված է ֆրուկտոզայի պարունակությամբ, իսկ մասամբ էլ՝ աղմուկով, որն առաջանում է այս միրգն ուտելիս:Բացի այդ, հիանալի թարմացնող հատկությամբ է օժտված նաև խնձորի բույրը:

https://med.tert.am

Like this post? Please share to your friends:
Monde des idées