Ինչով կարող է պայմանավորված լինել այս կամ այն մթերքն ուտելու ցանկությունը

Գիտնականները պնդում են, որ լիովին առողջ մարդը երբեք չի ցանկանա այս կամ այն մթերքն ուտել, ուստի որևէ աղի, քաղցր կամ կծու բան ուտելու սաստիկ ցանկության դեպքում հարկավոր է անհապաղ միջոցներ ձեռնարկել, քանի որ դա կարող է պայմանավորված լինել օրգանիզմում որոշակի տարրերի դեֆիցիտով կամ առողջական որևէ խնդրով: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում դրանցից մի քանիսը:

Քաղցր մթերք ուտելու ցանկություն

Քաղցր մթերք ուտելու սաստիկ ցանկությունը կարող է պայմանավորված լինել բարձր թթվայնությամբ, ինչպես նաև մտավոր ու նյարդային լարվածությամբ: Գերծանրաբեռնվելու դեպքում օրգանիզմն ինտենսիվորեն վատնում է գլյուկոզայի պաշարները, ինչի հետևանքով էլ առաջանում է քացր ուտելու ցանկություն:

Դառը կամ կծու մթերք ուտելու ցանկություն

Սա կարող է վկայել օրգանիզմում վնասակար, տոքսիկ նյութերի կուտակման մասին: Բացի այդ դառը կամ կծու մթերք ուտելու ցանկությունը կարող է պայմանավորված լինել մարսողական խնդիրներով ու վահանաձև գեղձի հիվանդություններով:

Աղի մթերք ուտելու ցանկություն

Աղի մթերք ուտելու անսպասելի ցանկություն առաջանում է սթրեսի ժամանակ, քանի որ նյարդային լարվածության ու հոգնածության դեպքում օրգանիզմն ունենում է բնական հանքանյութերի ու աղերի կարիք:Բացի այդ, նման ցանկությունը կարող է վկայել օրգանիզմում վարակների առկայության մասին (առաջին հերթին միզասեռական համակարգում):

Թթու մթերք ուտելու ցանկություն

Մարինացված ու թթվեցրած մթերքը հաճախ բնական պրոբիոտիկներ են համարվում, որոնց կարիքն օրգանիզմն ունենում է մարսողական համակարգի հիվանդությունների, ալերգիաների, փորկապության ու սննդարար նյութերի պակասի դեպքում:

Յուղոտ մթերք ուտելու ցանկություն

Սա կարող է վկայել օրգանիզմում այնպիսի տարրերի դեֆիցիտի մասին, ինչպիսին են կալցիումը և յուղի մեջ լուծվող վիտամինները (А, D, E, K): Նման ցանկություն կարող է առաջանալ ֆիզիկական ծանրաբեռնվածության, ինչպես նաև որոշ հիվանդությունների դեպքում, որոնց շարքին են դասվում ճարպակալումն ու Իցենկո-Կուշինգի հիվանդությունը:

https://med.tert.am

Like this post? Please share to your friends:
Monde des idées