Երկու պարզ ու արդյունավետ կոմպրես հազի բուժման համար

Հազը շնչառական օրգանների հիվանդությունների մասին վկայող հիմնական ու ամենահաճախ հանդիպող ախտանշաններից մեկն է, որից ազատվելն այդքան էլ հեշտ չէ: Այս խնդիրը կարող է պայմանավորված լինել մի շարք հիվանդություններով, ուստի կարող է շատ լուրջ հետևանքներ ունենալ ժամանակին չբուժելու դեպքում: Սա է պատճառը, որ այս ախտանշանը երբեք չի կարելի անտեսել կամ անուշադրության մատնել:

Հաճախ հազը բուժելու համար մարդիկ սովորաբար տարբեր դեղամիջոցներ են ընդունում, մինչդեռ կան նաև բնական բուժիչ միջոցներ, որոնք նույնքան արդյունավետ են, սակայն շատ ավելի անվնաս:

Հազից ազատվելու համար կարելի է պատրաստել ինչպես թուրմեր ու օշարակներ, այնպես էլ շատ արդյունավետ կոմպրեսներ: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում նման արդյունավետ կոմպրեսներից երկուսը:

·         Հազի դեմ լավագույն միջոցներից մեկը կարտոֆիլով կոմպրեսն է: Հարկավոր է կարտոֆիլը խաշել ու խյուս դարձնել, ավելացնել մի փոքր բուսական յուղ, այնուհետև ստացված զանգվածը լցնել մառլայի վրա, կոմպրեսի տեսքով դնել կրծքավանդակին և ծածկվել տաք ծածկոցով: Կոմպրեսը հարկավոր է թողնել այնքան, մինչև այն սառչի:

·         Հազի բուժման ամենահայտնի մեթոդներից է նաև կաղամբով կոմպրեսը: Հարկավոր է կաղամբի տերևների վրա եռման ջուր լցնել, դեռ տաք վիճակում 3-4 շերտով դնել կրծքավանդակին, այնուհետև ծածկվել տաք ծածկոցով և թողնել կոպրեսը մեկ ժամ:

https://med.tert.am

Like this post? Please share to your friends:
Monde des idées