Երկու արդյունավետ բնական միջոց ձյունաճերմակ ու գեղեցիկ ատամնաշար ունենալու համար

«Հոլիվուդյան» ժպիտ ունենալու մասին շատերն են երազում, սակայն ոչ ճիշտ մթերքի և ըմպելիքների գործածությունը, վնասակար սովորությունները, ինչպես նաև սխալ հիգիենան բացասաբար են ազդում ատամնաշարի վրա՝ դառնալով հետքերի առաջացման և ատամների գույնի փոփոխության պատճառ:

Այս խնդրից ազատվելն այդքան էլ հեշտ չէ, իսկ համապատասխան պրոցեդուրաները ոչ բոլորին են հասանելի, սական, այնուամենայնիվ, կան նաև հասանելի բնական միջոցներ, որոնք կօգնեն արդյունավետ կերպով սպիտակեցնել ատամներն ու ձեռք բերել գեղեցիկ, առողջ ու ձյունաճերմակ ժպիտ:

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում երկու արտասովոր միջոց, որոնք կօգնեն հեշտությամբ հասնել ցանկալի արդյունքին:

Կիտրոն, աղ և ջուր

Սա, թերևս, ատամները ճերմակեցնելու ամենահին և ամենատարածված մեթոդներից մեկն է, սակայն հարկ է հիշել, որ չարաշահման դեպքում կիտրոնի հյութը կարող է դառնալ էմալի քայքայման պատճառ:

Ատամների վրա դեղին հետքերի առկայության դեպքում կարելի է պատրաստել կիտրոնի հյութի ու ծովի աղի խառնուրդ (1:1 հարաբերակցությամբ) և շաբաթական 1-2 անգամ քսել այն ատամներին:

Եթե հետքեր չկան, սակայն հարկավոր է մի փոքր գունաբացել ատամնաշարը, ապա կիտրոնի հյութի փոխարեն կարելի է հասարակ ջուր օգտագործել՝ մեթոդն ատամների համար ավելի քիչ ագրեսիվ դարձնելով:

Նիմ ծառի փոշի կամ հյութահանուկ

Այս արևադարձային ծառն օժտված է մի շարք յուրահատուկ հատկություններով, ինչի շնորհիվ լայն գործածություն ունի ժողովրդական բժշկության մեջ:

Ատամնաշարը ձյունաճերմակ դարձնելու համար պարզապես հարկավոր է նիմի հյութահանուկը (մի քանի կաթիլ) կամ փոշին ավելացնել հասարակ ջրին և ատամի մածուկին, այնուհետև օգտագործել ստացված խառնուրդն ամեն օր ատամները լվանալու համար:

https://med.tert.am

Like this post? Please share to your friends:
Monde des idées