Դեն նետեք ձեր ակնոցը. հազարավոր մարդիկ արդեն լավացրել են իրենց տեսողությունը՝ կիրառելով այս տեխնիկան

Ակնոց կրելն օգնում է լավացնել տեսողությունը, բայց նաև կարող է աչքերի մկանները ծուլացնել: Դրա հետևանքով աչքերը թուլանում են, պահանջվող լինզաները հաստանում են:

Բայց կան աչքերի մկաններն օգտագործելու միջոցներ, որոնք կարող են օգնել լավացնել տեսողությունը:

1. Հանգստացեք էկրանից
Աչքերն էկրաններից հանգստացրեք առնվազն 2-3 ժամ ամեն օր:

2. Հանեք ակնոցը
Աչքերին թույլ տալով հանգստանալ՝ կարող եք օգնել ամրացնել աչքերի մկանները:

3. Աչքերի մերսում
Աչքերն ամեն օր մերսեք այս նկարում նշված կետերի երկայնքով:

4. Փակեք ափերով
Ափերն իրար շփեք, որ տաքանան, 15 վայրկյանով դրեք աչքերին, հետո դանդաղ հանեք:

5. Աչքերի ամենօրյա թուլացում
Հեռուստացույցով, սմարթֆոնով կամ համակարգչով աշխատելիս ժամանակ առ ժամանակ հեռուն նայեք, որ աչքերը հանգստանան:

6. Վիտամին А
Գազարը շատ օգտակար է տեսողության համար, որովհետև այն հարուստ է վիտամին А-ով, որը կենսականորեն կարևոր է աչքերի առողջության համար: Ձիթապտղի յուղը նույնպես հարուստ է վիտամին А-ով:

7. Աչքերի լվացում
Ժամանակ առ ժամանակ աչքերը լվացեք տաք ջրով:

8. Մարզանք
Աչքերը մարզեք՝ անցում անելով կտրուկ և աղոտ պատկերների միջև:

Աչքերը մի քանի անգամ շրջեք ժամսլաքի ուղղությամբ, հետո՝ ժամսլաքի հակառակ ուղղությամբ:

Կամ աջ ձեռքը դրեք աջ աջքի վրա և դանդաղ ձախ ձեռքը առաջ ձգեք: Կենտրոնացեք ձախ ձեռքի ափի կետի վրա և ձեռքը դանդաղ շարժեք դեպի ձեզ: Նույնն արեք ձախ ձեռքով և ձախ աչքով:

9. «8» թիվ
Օդում աչքերով 8 թիվը նկարեք:

10. Աչքերի ճոճում
Այս վարժությունը թուլացնում է աչքերի մկանները։ Աչքերը նախ վեր ու վար շարժեք, հետո՝ կողքեր:

Այս վարժությունների պարբերական կատարումը կօգնի լավացնել տեսողությունը, խուսափել ակնոցից:

Աղբյուր

Like this post? Please share to your friends:
Monde des idées