Դարչինով դիմակ՝ մազերի աճն արագացնելու համար

Կարճ սանրվածքը հարմար է ու ոճային, բայց հենց երկար մազերն են կնոջն առանձնահատուկ հմայք հաղորդում, որ այդքան գրավում է տղամարդկանց:

Ցավոք մազերի աճը դանդաղ պրոցես է:

Մի գիշերվա ընթացքում անհնար է երկար վարսեր աճեցնել, բայց եթե որոշել ես երկարացնել մազերդ, ապա զինվիր համբերությամբ և օգնիր մազերիդ:

Մազերի աճն արագացնելու հիանալի դիմակ կա:

Այն պատրաստելու համար անհրաժեշտ է`

  • մեկ ճաշի գդալ կռատուկի, նարնջի կամ նշի յուղ
  • մեկ թեյի գդալ աղացած դարչին
  • երկու ճաշի գդալ կեֆիր

Մի-փոքր տաքացրու յուղը ջրի գոլորշու վրա, ավելացրու դարչինն ու կեֆիրը: Լավ խառնիր զանգվածը: Մերսող շարժումներով քսիր դիմակը գլխամաշկին հինգ րոպե շարունակ: Դիմակի մնացած մասը քսիր մազերին:

Փաթաթիր գլուխդ պոլիէթիլենով և սրբիչով: Դիմակը պահիր 30 րոպե:

Պրոցեդուրայի ընթացքում կարող ես ջերմություն և թեթևակի ծակծկոց զգալ. դիմացիր: Դիմակը տաքացնում է գլխամաշկն ու արագացնում արյան շրջանառությունը:

Մի մոռացիր, որ բնական յուղերն ու դիմակի ակտիվ կոմպոնենտները կարող են ալերգիա առաջացնել: Դիմակը քսելուց առաջ համոզվիր, որ օրգանիզմդ լավ է տանում բոլոր բաղադրատարրերը:

Դարչինով դիմակից հետո մազերը ոչ միայն կփայլեն առողջությամբ, այլև կսկսեն ակտիվորեն աճել: Քսիր այն շաթաբական 1-2 անգամ, և արդյունքն իրեն երկար սպասեցնել չի տա:

entertrain.1in.am

Like this post? Please share to your friends:
Monde des idées