Գիտնականները սիրտն առողջ պահելու պարզ միջոց են գտել

Աթենքի ազգային համալսարանի մի խումբ գիտնականներ կատարված հետազոտության ընթացքում ապացուցել են փոխադարձ կապը նախաճաշելու, հեռուստադիտումների և սրտի հիվանդությունների ու ինսուլտի առաջացման հավանականության միջև: Այդ մասին հաղորդվում է Եվրոպայի Հետազոտությունների համակարգման գործակալության կայքում:

Պարզվել է, որ այն մարդիկ, ովքեր չեն ծուլանում և կանոնավոր կերպով նախաճաշում են, զգալիորեն հազվադեպ են ենթակա լինում նստվածքների արյունատար անոթներում, ինչպես նաև ունենում են ավելի ճկուն զարկերակներ, ինչը նվազեցնում է սրտի հիվանդությունների վտանգը: Թվերով դա արտահայտվում է հարցման մասնակիցների մոտ զարկերակների կարծրության 15 տոկոս ավելացմամբ, սակայն առավոտյան սննդի ընդունումն այս ցուցանիշը նվազեցրել է 6,3 տոկոսով: Իրենց հերթին, նրանք, ովքեր սիրում են ժամանակ անցկացնել հեռուստացույցի էկրանի առջև, և ընդհանրապես գերադասում են նստակյաց ապրելակերպը, երակներում թիթեղիկների առաջացման գրեթե կրկնակի ավելի շանսեր ունեն նրանց համեմատությամբ, ովքեր դա հազվադեպ են անում: Դեռ ավելին՝ նույնիսկ աննշան տնային ակտիվությունը՝ նվազ էներգածախսումներով, դրականորեն է ներգործում առողջության վրա: Պարզվել է, որ եթե երկնագույն էկրան դիտես շաբաթական 21 ժամից ավելի, ապա կարելի է հիպերտենզիա (ճնշման բարձրացում) վաստակելու 68 տոկոսով ավելի մեծ շանսեր ստանալ նրանց համեմատությամբ, ովքեր դա անում են շաբաթական 7 ժամից ոչ ավելի: Նաև 50 տոկոսով մեծանում են շաքարախտի շանսերը:

https://blognews.am

Like this post? Please share to your friends:
Monde des idées