Բնավորության գծերն ու բարոյական չափանիշները հիմնականում փոխանցվում են գեներով

Մասնագետները պարզել են, որ մարդու բնավորության գծերն ու բարոյական չափանիշները հիմնականում գենետիկորեն են փոխանցվում։ Այդ մասին հայտնում է Medical Express-ը։

Գիտնականներն ուսումնասիրել են 720 քույրերի եւ եղբայրների, այդ թվում՝ երկվորյակների, ինչպես նաեւ միայն մեկ ընդհանուր ծնող ունեցողների։

Գիտնականները փորձել են հաստատել, որ գենետիկորեն հնարավորինս մոտ երեխաները՝ միաբջիջ երկվորյակները, գրեթե միանման մարդկային հատկանիշներ ունեն։
Ուսուսմնասիրության ընթացքում հաշվի են առնվել նաեւ ծնողների ազդեցությունը՝ դաստիարակության մեթոդները։

Արդյունքում պարզվել է, որ բնավորության որոշ գծեր, մասնավորապես՝ պատասխանատվության զգացումն ու բարեխիղճ լինելը, գենետիկորեն են փոխանցվում։

Այս ուսումնասիրությունների արդյունքներով գիտնականները պնդում են, որ միջավայրը եւ դաստիարակությունը չեն կարող 100 տոկոսով որոշել մարդու բնավորությունը, այս հարցում իր լուրջ դերակատարությունն ունի նաեւ գենետիկան։

Աղբյուր՝ Բուժ ինֆո

Like this post? Please share to your friends:
DIVERTISSEMENT GARANTI