Բժիշկները նշել են՝ ինչպես կարգավորել զարկերակային ճնշումն առանց դեղամիջոցների

Արևմտյան Ավստրալիայի համալսարանի մասնագետներն անց են կացրել ուսումնասիրություններ, որոնք թույլ են տվել ենթադրել, որ առավոտյան 30 րոպե տևողությամբ զբոսանքը կարող է արդյունավետ կերպով կարգավորել զարկերակային ճնշումն առանց դեղամիջոցների:

Գիտնականները հետևել են 67 տարեց մարդու առողջական վիճակին և եկել այն եզրահանգման, որ առավոտյան ընդամենը կես ժամ միջին արագությամբ քայլելն օգնում է նվազեցնել զարկերակային ճնշման ցուցանիշները:

Հետազոտության ղեկավարներից մեկի՝ Մայքլ Ուիլլերի խոսքով՝ ֆիզիկական ակտիվությունից հետո ինչպես տղամարդկանց, այնպես էլ կանանց դեպքում սիստոլիկ ճնշման ցուցանիշները միջինում նվազում էին այնքան, որքան կարելի էր ակնկալել զարկերակային ճնշումը նվազեցնող դեղորայքի ընդունման դեպքում: Այս կերպ ֆիզիկական ակտիվությունն օգնում էր նաև նվազեցնել սրտանոթային հիվանդությունների և գլխուղեղի կաթվածի հավանականությունը:

Ինչպես հավելում են Բրիտանիայի Սրտի ֆոնդի ներկայացուցիչները, առավոտյան 30 րոպե տևողությամբ մարզանքը շատ առողջարար է նաև հոգեկան առողջության համար: Բացի այդ, ավելի վաղ անցկացված հետազոտությունները ցույց են տվել, որ նույն տևողությամբ ինտենսիվ երեկոյան մարզումները չեն ազդում քնի որակի վրա, սակայն օգնում են ազատվել քաղցի զգացումից:

Ավստրալացի գիտնականների գիտափորձին մասնակցել է միջին տարիքի 11 տղամարդ, որոնք պետք է երեք թեստ անցնեին: Մասնագետները ցանկանում էին համեմատել առավոտյան, կեսօրին և երեկոյան անցկացված մարզումների ազդեցությունները քնի և ախորժակի վրա: Արդյունքում պարզվել է, որ մարզումներն առհասարակ չեն ազդում քնի որակի վրա՝ անկախ օրվա ժամից:

https://med.tert.am

Like this post? Please share to your friends:
Monde des idées