Արդյունավետ բնական լոսյոններ ակնեից ու բշտիկներից ազատվելու համար

Ակնեն, բշտիկներն ու մաշկային այլ խնդիրները ներկայում շատ տարածված են և դրանց բախվում են ոչ միայն դեռահասները: Հաճախ բշտիկների ու սև կետերի դեմ պայքարում են նաև հասուն կանայք ու տղամարդիկ, սակայն խնդիրն այն է, որ ոչ բոլոր միջոցներն են արդյունավետ ու հասանելի լինում:

Գոյություն ունեն բազմաթիվ դեղամիջոցներ ու կոսմետիկ միջոցներ՝ նախատեսված մաշկի վիճակի բարելավման համար, սակայն դրանք հաճախ պարունակում են ագրեսիվ քիմիական տարրեր, որոնք էլ ավելի են բորբոքում զգայուն մաշկն ու առաջացնում են կողմնակի բարդություններ:

Սակայն կան նաև տարատեսակ բնական միջոցներ, որոնք նույնքան արդյունավետ են և շատ ավելի անվնաս, քանի որ պատրաստվում են միայն բնական հումքից և չեն առաջացնում որևէ բարդություն:

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում բնական արդյունավետ լոսյոնի երկու բաղադրատոմս, որոնք կօգնեն մեկընդմիշտ ազատվել մաշկային խնդիրներից:

  1. 2 ճաշի գդալ չորացրած եղինջի տերևներին ավելացնել մի բաժակ օղի և 10 օր թրմել մթության մեջ: Պատրաստի ոգեթուրմը հարկավոր է օգտագործել որպես լոսյոն՝ մաքրելով դրանով մաշկը լվացվելուց հետո:
  2. Մաշկի համար շատ օգտակար է նաև կիտրոնը, որն իր զարմանահրաշ հատկությունների շնորհիվ հիանալի բուժիչ միջոց է: Կիտրոնով լոսյոն պատրաստելու համար հարկավոր է կես կիտրոնի հյութը քամել, ավելացնել մի բաժակ գոլ ջրին, այնուհետև ստացված խառնուրդն օգտագործել մաշկը պարբերաբար մաքրելու համար:

https://med.tert.am

Like this post? Please share to your friends:
Monde des idées