Առողջական ինչ խնդիրներ կարող են առաջացնել թարմ քամած հյութերը

ԱՄՆ-ի Սննդի և սննդաբարության ակադեմիայի մասնագետները նախազգուշացնում են, որ թարմ քամած հյութերի հաճախակի գործածությունը կարող է վտանգավոր լինել օրգանիզմի համար, հաղորդում է CNN-ը:

Թարմ պտուղներից ստացված հյութը գրեթե զուրկ է լինում մանրաթելերից, պոլիֆենոլներից ու հակաօքսիդանտներից, որոնք պարունակվում են մրգերի ու բանջարեղենի կեղևի ու պտղամսի մեջ: Ի տարբերություն պտուղների՝ հյութերը զրկվում իրենց օգտակար հատկությունների մեծ մասից, ուստի եթե մարդն այս կամ այն պատճառով չի կարող պտուղն ամբողջությամբ օգտագործել, ապա մասնագետները խորհուրդ են տալիս նախապատվությունը տալ կոտորակիչով պատրաստված ըմպելիքներին ու խուսափել քամած հյութերից: Այս դեպքում ըմպելիքը պարունակում է ավելի շատ մանրաթելեր և զուրկ չի լինում պտղամսից:

Սննդաբանների խոսքով՝ թարմ քամած հյութերը կարող են դառնալ արյան մեջ շաքարի մակարդակի բարձրացման պատճառ, իսկ ամեն օր նման ըմպելիքների գործածությունը կհանգեցնի շաքարային դիաբետի զարգացման:

«Թարմ քամած հյութը կտրուկ բարձրացնում է արյան մեջ շաքարի մակարդակը, ինչը կարող է ողբերգական մասշտաբների հասնել: Ամբողջական մրգերը նման ազդեցություն չեն ունենում», – նշել է սննդաբան Ռոբին Ֆորուտանը:

Նրա խոսքով՝ նման հյութերը հարկավոր է խիստ հազվադեպ օգտագործել և այն էլ ուժերի պակասի դեպքում: Ընդ որում, նման հյութերը հարկավոր է խմել միայն թարմ վիճակում և ոչ մի դեպքում չի կարելի պահել դրանք:

https://med.tert.am

Like this post? Please share to your friends:
Monde des idées