Այուրվեդյան բաղադրատոմս՝ մազաթափությունից ազատվելու և մազերի աճը խթանելու համար

Մազաթափությունը կարող շատ տհաճ խնդիր դառնալ յուրաքանչյուրի համար, ուստի առաջին իսկ ախտանշանների դեպքում հարկավոր է շտապ միջոցներ ձեռնարկել: Գոյություն ունեն բազմաթիվ դեղամիջոցներ ու կոսմետիկ միջոցներ, որոնք նախատեսված են մազաթափությունը դադարեցնելու համար, սակայն հաճախ դրանք պարունակում են քիմիական վնասակար տարրեր, որոնք էլ ավելի լուրջ խնդիրներ են առաջացնում: Սա է պատճառը, որ մասնագետները հաճախ խորհուրդ են տալիս նախապատվությունը տալ բնական միջոցներին, որոնք նույնքան արդյունավետ են, սակայն շատ ավելի անվնաս, քանի որ չեն առաջացնում կողմնակի բարդություններ ու ալերգիաներ:

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում մի պարզ, սակայն անչափ արդյունավետ միջոց, որը ապշեցուցիչ արդյունք է տալիս: Սա այրուրվեդյան բժշկության մի հին բաղադրատոմս է, որը դարեր շարունակ օգտագործվել է մազաթափության բուժման համար: Այս բնական դեղամիջոցը պարունակում է ընդամենը 3 բաղադրիչ, որոնք օգնում են սնուցել գլխամաշկն ու խթանում են մազերի աճը:

Բաղադրությունը.

·         կոկոսյան ընկույզի յուղ,

·         սոխ,

·         սխտոր:

Պատրաստման ու օգտագործման եղանակը.

Հարկավոր է մանր կտրատել սոխը (1 հատ) և սխտորը (5-6 պճեղ), այնուհետև կաթսայի մեջ լցնել ½ բաժակ կոկոսյան ընկույզի յուղ: Մինչ յուղը տաքանա հարկավոր է ավելացնել մանրացրած սոխն ու սխտորը և 5-10 րոպե եռացնել թույլ կրակի վրա: Վերցնել կրակից և թողնել, մինչև այն դառնա սնեյակային ջերմաստիճանի:

Ստացված զանգվածն անհրաժեշտ է քսել գլխամաշկին և թողնել մեկ ժամ, իսկ մեկ ժամ անց լվանալ վարսերը:

https://med.tert.am

Like this post? Please share to your friends:
Monde des idées