5 մթերք՝ դեպրեսիաներից ու տրամադրության անկումից խուսափելու համար

Ձմռանը մարդիկ հաճախ են բախվում տրամադրության անկման ու դեպրեսիաների խնդրին, ուստի հարկավոր է ամեն կերպ պայքարել դրա դեմ։ Մասնագետները նշում են, որ կան սննդամթերքի տեսակներ, որոնք օգնում են բարձրացնել տրամադրությունն ու խուսափել դեպրեսիաներից։ Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում դրանցից մի քանիսը։

Ցիտրուսային մրգեր

Ցիտրուսային մրգերը հարուստ են վիտամին C-ով և այլ կարևոր նուտրիենտներով, որոնք ակտիվացնում են իմունային համակարգը և ուժ ու եռանդ են հաղորդում։ Բացի այդ, ցիտրուսային մրգերի բույրը խթանում է գլխուղեղի ակտիվությունը։

Ընկույզներ

Ընկույզները հարուստ են յուրահատուկ մանրաթելերով, սպիտակուցներով ու ճարպաթթուներով որոնք էներգիա են հաղորդում և սնուցում են նյարդային համակարգը։ Գիտնականների անցկացրած ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ընկույզներով հարուստ սննդակարգն արդյունավետ կերպով պաշտպանում է դեպրեսիաներից։

Ճակնդեղ

Ճակնդեղն անչափ օգտակար մթերք է, որն իր օգտակար հատկությունները չի կորցնում անգամ ջերմային մշակման ենթարկվելուց հետո։ Ճակնդեղի մեջ պարունակվող նյութերն ակտիվացնում են արյան ու թթվածնի հոսքը դեպի գլխուղեղ, ինչն արդյունավետ կերպով կանխարգելում է տրամադրության անկումն ու հոգեկան այլ խանգարումները։

Բանան

Բանանները պարունակում են նյութեր, որոնք նպաստում են տրամադրության ու աշխատունակության բարձրացմանը և հիշողության բարելավման։ Բացի այդ, բանանը հարուստ է B խմբի վիտամիններով, որոնք օգնում են պայքարել սթրեսի ու տրամադրության անկման դեմ։

Կակաո

Կակաոն պարունակում է պոլիֆենոլներ, որոնք ազատում են անհանգստությունից ու հանգստացնում են նյարդային համակարգը։ Այս պոլիֆենոլների լավագույն աղբյուրը սև շոկոլադն է։

https://med.tert.am

Like this post? Please share to your friends:
Le Monde Animal