Մարդու օրգանիզմի աշխատանքի որակը կախված է նրա սննդակարգից: Սխալ սննդակարգի և անառողջ սնունդ օգտագործելու հետևանքով այսօր շատերն են տառապում առողջական զանազան խնդիրներից:
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում 15 առողջարար մթերք, որոնք կօգնեն բարելավել հիշողությունը, կխթանեն գլխուղեղի աշխատանքը, կվերականգնեն տեսողությունն ու կնպաստեն ոսկորների ռեգեներացիային: Դրանք ամենօրյա սննդակարգում ներառելու դեպքում դրական փոփոխությունները կնկատվեն արդեն իսկ մի քանի օրից:
1. Ճակնդեղ. ճակնդեղը խթանում է գլխուղեղի և առհասարակ ամբողջ մարմնի արյան շրջանառությունը:
2. Հավկիթ. ձվի դեղնուցը պարունակում է մեծ քանակությամբ խոլին՝ շատ կարևոր սննդարար նյութ, որը բարելավում է գլխուղեղի առողջական վիճակը:
3. Խնկունի (розмарин). այս բույսն օգնում է ավելի լավ կենտրոնացնել ուշադրությունը: Դրա բույրը խթանում է մտավոր կարողությունները: Կարելի է խնկունու յուղն ավելացնել լոգանքի ջրին կամ օգտագործել այն՝ օդը թարմացնող բնական միջոց պատրաստելու համար:
4. Ավոկադո. ավոկադոն արագացնում է արյան հոսքը դեպի գլխուղեղ:
5. Ձուկ. սաղմոնը, ձողաձուկն ու սարդինաները հարուստ են օմեգա-3 ճարպաթթուներով, որոնք անչափ օգտակար են գլխուղեղի համար:
6. Հապալաս. հապալասը հարուստ է հակաօքսիդանտներով, որոնք կանխում են գլխուղեղի վնասվածքները:
7. Ընկուզեղեն. ընկույզները հագեցնում են մարմինն ու գլխուղեղը թթվածնով: Դրանք նաև պարունակում են օմեգ-3 ճարպաթթուներ, որոնք բարելավում են մտավոր կարողությունները:
8. Ամբողջական հացահատիկ. ամբողջական հացահատիկների մեջ պարունակվող մանրաթելերի, ածխաջրերի և օմեգա-3 ճարպաթթուների համադրությունը շատ օգտակար է գլխուղեղի համար:
9. Կանաչ թեյ. մտավոր կարողություններն ու ուշադրության կենտրոնացումը բարելավելու համար հարկավոր է օրական 2-3 բաժակ կանաչ թեյ խմել: Այս ըմպելիքը բարելավում է գլխուղեղի էլեկտրական իմպուլսներն ու կոգնիտիվ գործառույթները:
10. Կաղին. կաղինները պարունակում են հսկայական քանակությամբ վիտամին B12 և ֆոլաթթու, որը պաշտպանում է գլխուղեղը նյարդային ցնցումներից:
11. Լոլիկ. լոլիկները պարունակում են լիկոպին՝ հազվադեպ հանդիպող հզոր հակաօքսիդանտ, որը պաշտպանում է գլխուղեղն ազատ ռադիկալներից և բարելավում առողջական ընդհանուր վիճակը:
12. Քրքում. քրքումն ու դրա ակտիվ բաղադրիչը՝ քրքումինը կարող են բարելավել հիշողության վիճակն ու կանխել նյարդային լարվածությունը:
13. Սև շոկոլադ. սև շոկոլադի մեջ պարունակվող հզոր հակաօքսիդանտներն օգնում են բարելավել հիշողությունն ու ավելի լավ կենտրոնանալ:
14. Խնձոր. խնձորներն աչափ օգտակար են ոչ միայն գլխուղեղի, այլ նաև ամբողջ մարմնի համար:
15. Սոխ. հիշողությունը բարելավելու հիանալի միջոց է նաև հում սոխը, ուստի այն նույնպես հարկավոր է ներառել սննդակարգում: