Սպանախի օգտակար հատկությունները և վնասակար ազդեցությունը

Սպանախը պարունակում է շաքար, բջջանք, սպիտակուցներ, ածխաջրեր, բետա կարոտին և  В, РР, А, Н, С, Е խմբի վիտամիններ, ինչպես նաև բազում հանքանյութեր, որոնցից են մագնեզիումը, պղինձը, ցինկը, կալիումը, ֆոսֆորը:

Սպանախը  ցածր կալորիական բանջարեղեն է,  դրա համար է, որ առաջարկվում է քաշ գցել ցանկացողներին: Սպիտակուցների պարունակությամբ նույնիսկ առաջ է անցնում հատիկավորներից (կանաչ ոլոռ, լոբի):

Օգտակար հատկանիշները

Բուժում և կանխարգելում է անեմիան,

Լավացնում է տեսողությունը և ուղեղի գործառույթը,

Բուժում է ասթման,

Օգտակար է օսթեոպորոզի դեպքում,

Բուժում է կոկորդի ցավը և կոկորդի վարակները,

Բարձրացնում է կալցիումի մակարդակն օրգանիզմում։

Ո՞ւմ է հակացուցված սպանախը․ սպանախի վնասակար ազդեցությունը

Սպանախը թրթնջակաթթու է պարունակում, որի չափից շատ օգտագործումը կարող է հանգեցնել երիկամների, լյարդի և լեղապարկի հիվանդությունների առաջացման։ Խորհուրդ չի տրվում օգտագործել միզաքարային հիվանդության, երիկամային քարերի և խոցային հիվանդության, ինչպես նաև օրգանիզմում աղափոխանակության խանգարումների դեպքում։

Like this post? Please share to your friends:
Le Monde Animal